Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարից տուժել է հինգ երեխա, որոնցից երեքը հրատապ տեղափոխվել են Երեւան
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Տավուշում տեղի ունեցած խոշոր ավտովթարից տուժած երեխաներից 3-ին տեղափոխել են Երևան, եւս երկու երեխա շարունակում է բուժօգնություն ստանալ Դիլիջանի բուժկենտոնում։ Տուժած չափահասները նույնպես բուժօգնություն են ստանում Դիլիջանի բուկենտրոնում։ Այս մասին «Փաստինֆո»-ին է հայտնել ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը` հավելելով, որ բուժառուների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության:
Ինչպես արդեն հայտնել ենք` Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում այսօր բախվել են «Infiniti» և «Suzuki» մակնիշի մեքենաները, որի հետեւանքով մահացել է 1 անձ, 11 հոգի՝ հոսպիտալացվել: Տուժածներից հինգը երեխաներ են, որոնցից երեքը` մանկահասակ, 1- 3 տարեկան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live