Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Երեւանի «Հաղթանակ» զբոսայգում կանցկացվի «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ փառատոնը

КУЛЬТУРА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Օգոստոսի 10-ին եւ 11-ին «Հաղթանակ» զբոսայգում սպասվում է ամենահայկական իրադարձությունը՝ «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը, որը կազմակերպվում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի կողմից՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ:

Տարազի մեծ տոնակատարություն, որին կարող են մասնակցել մայրաքաղաքի բնակիչները, երեխաները, Երեւան այցելած զբոսաշրջիկներն ու հյուրերը։

Փառատոնի նպատակն է մասսայականացնել եւ հասարակության լայն շերտերին ներկայացնել ազգային հարուստ մշակույթն ու ավանդույթները, ինչպես նաեւ Հայաստան այցելող զբոսաշրջիկներին ծանոթացնել հազարամյակների պատմություն ունեցող հայկական արժեքներին։

Հայաստանի թանգարանների, արհեստագործ վարպետների, հայկական արտադրանքը ներկայացնող ընկերությունների մասնակցությամբ, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանությունների եւ Հանրապետության փոքր համայնքների մշակութային արժեքների եւ ավանդույթների, ազգային խաղերի, պարերի եւ երաժշտության, ուսուցողակրթական ժամանցային ծրագրերի, ազգային հագուստի ցուցադրությամբ՝ ժամանակակից ներկայացմամբ տեղի կունենա «ՏԱՐԱԶֆեստ» 6-րդ մշակութային-զբոսաշրջային փառատոնը։

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի նպատակը հայկական մշակույթի եւ մանավորապես՝ հայկական տարազի ժողովրդականացումն է ինչպես հայ հասարակության, այնպես էլ օտարերկրյա զբոսաշրջիկների շրջանում. ներկայացնել ազգային հագուստը, մշակույթն ու ավանդույթները, ընձեռել ազգային արժեքներին ծանոթանալու հնարավորություն:

«Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը կարեւոր խթան են հանդիսանում մշակութային զբոսաշրջության զարգացման համար։ Մեր բազմադարյա պատմությունը, ազգային ավանդույթները, ինքնատիպ արհեստն ու արվեստը Հայաստան այցելող յուրաքանչյուր զբոսաշրջիկի ուշադրության կենտրոնում են։ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն աջակցում է ազգային արժեքների պահպանմանը Հայաստանի եւ հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության, հեղինակության եւ հարգանքի ամրապնդմանն ու շարունակական բարձրացմանը։ Այս համատեքստում կարող ենք նշել, որ ՏԱՐԱԶֆեստն իր ձեւաչափով յուրահատուկ մշակութային փառատոն է, որն ավելի հագեցած է դարձնում Հայաստանի զբոսաշրջային երթուղին»,-ասում է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Սուսաննա Հակոբյանը

«ՏԱՐԱԶֆեստ»-ը շատ զբոսաշրջիկներ է գրավում դեպի մայրաքաղաք՝ հնարավորին նպաստելով Երեւանի միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը, որի շրջանակում ներկայացվում է Հայաստանի բազմաշերտ եւ հարուստ մշակութային ժառանգությունը: Այս փառատոնը մեծ հետաքրքրություն է առաջացնում թե՛ դիզայներների եւ արհեստագործների ոլորտում, թե՛ զբոսաշրջության: Սա հիանալի հարթակ է լայն հասարակությանը ներկայացնելու ժամանակակից ժողվարպետներին, նրանց աշխատանքները, թանգարանների եւ դիզայներների հավաքածուները: Կարեւորում ենք փառատոնի շրջանակում մասնակից այլ ազգերի մշակութային համայնքների, ինչպես նաեւ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կազմակերպությունների մասնակցությունը, քանի որ Հայաստանում կողք կողքի համերաշխ ապրում ու ստեղծագործում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ», - ասում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լիլիթ Մելիքյանը:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնի մուտքը բաց է բոլոր ցանկացողների համար։

*

«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության մասին

«Տերյան մշակութային կենտրոն»-ը ծավալում է մշակութային, գրական, կրթական գործունեություն։ Զբաղվում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությամբ, փոխանցմամբ եւ հանրահռչակմամբ: Նպաստում է մշակութային գործունեության՝ ստեղծագործական նախագծերի եւ միջոցառումների իրականացմանը։ Հանդես է գալիս ավանդական մշակույթի, ժողովրդական ձեռարվեստի վերականգնման, արդիականացման, կիրառման եւ տարածման խիստ արժեքավոր նախաձեռնությամբ: Զբաղվում է հայկական ազգային հագուստի՝ տարազի ճշգրիտ վերականգնմամբ:

«ՏԱՐԱԶֆեստ» փառատոնն իրականացնելու գաղափարը պատկանում է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ին:

Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества