Արտակարգ դեպք՝ Տավուշի մարզում. Դիլիջանում փլուզում է տեղի ունեցել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ հուլիսի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Դիլիջան քաղաքի Մյասնիկյան փողոցում՝ շինարարական աշխատանքների ժամանակ, հողազանգվածը փլուզվել է և լցվել աշխատակիցներից մեկի վրա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Դիլիջանի թիվ 63 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ քաղաքացիերը իրենց ուժերով հողազանգվածի տակ մնացած աշխատակցին դուրս են բերել և տեղափոխել «Դիլիջան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ամեն Բեժանյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Հայկ Մելիքսեթյանի և դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են պարեկները, դեպքի վայր Է ժամանել նաև ոստիկանության Դիլիջանի բաժնի հերթապահ խումբը:Դեպքի մասին ոստիկանության Դիլիջանի բաժնից տեղեկութունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից պետք է դեպքի վայր ժամանի քննչական խումբը:Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի և շինարարությունը կատարող կազմակերպության տվյալները:Լուսանկարները՝ Եղիշե Պետրոսյանի
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live