Հնդկաստանում սողանքների հետևանքով ավելի քան 70 զոհ և հարյուրավոր անհետ կորածներ կան
МЕЖДУНАРОДНОЕԱվելի քան 70 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած սողանքների հետեւանքով, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։
Տասնյակ մարդիկ անհետ կորած են համարվում։ Տուժած գյուղերը գտնվում են Կերալա նահանգի Վայենադ շրջանի լեռնոտ շրջաններում, գրում է Euronews-ը։ Փրկարարները ջանք չեն խնայում փլատակների տակից անհետ կորածներին հանելու համար, սակայն նրանց ջանքերը խոչընդոտում են փակ ճանապարհները և դժվարանցանելի տեղանքը: Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավված են զինվորականները։ Երեքշաբթի գիշերը մի քանի սողանքներ են տեղի ունեցել Վայանադում օրեր շարունակվող տեղումներից հետո:
Հաղորդվում է մեծ թվով բնակելի շենքերի ավերման, ճանապարհների ու կամուրջների վնասման մասին։ Նահանգի պաշտոնյաները կարծում են, որ զոհերի թիվը կարող է աճել: Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին և իր աջակցությունն է հայտնել տուժածներին։