Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ձգտել հրադադար հաստատել Գազայում
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ը կշարունակի աշխատել Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնության հասնելու ուղղությամբ, և այս հարցը մնում է առաջնահերթություն։ Համապատասխան հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը՝ ի պատասխան բանակցային գործընթացի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվան հնարավոր ազդեցության մասին մեկնաբանելու խնդրանքին։
«Ես չեմ ենթադրի, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ որևէ կոնկրետ իրադարձություն բանակցային գործընթացի վրա, մենք դա չգիտենք: Բայց ես գիտեմ, որ հրադադարի անհրաժեշտություն կա, և որ մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ ամեն օր», – ընդգծել է նա՝ պատասխանելով ուսանողների հարցին Սինգապուրում Լի Կուան Յու հանրային քաղաքականության դպրոցի կողմից կազմակերպված սիմպոզիումի ժամանակ։