Կաշառք, շորթումներ, Արտաշատի համայնքապետարանի դեպքերով կալանավորվածներ կան. նոր մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել՝ կապված Արտաշատ համայնքում շինարարական աշխատանքների ժամանակ կատարված առերևույթ հափշտակությունների, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու դեպքի հետ։ Այդ մասին MediaHub-ին հայտնեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։
«Վարույթի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 9 անձի նկատմամբ։ Նրանք մեղադրվում են առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, կաշառք տալու, առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու համար»,- նշեց նա։
Օհանջանյանը տեղեկացրեց՝ մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Կալանավորված անձանցից 2-ը հարկային տեսուչներ են։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live