«Այնպիսի մարդիկ են վիդեոներս նայում, որ նույնիսկ ես եմ շпկի մեջ». բլոգեր Աշոտը՝ կնոջ կերպարի համար քննшդшտվելու և մոր՝ դեմ լինելու մասին
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Իրականում ավելի համեստ եմ, քան վիդեոների մեջ: Իմ 1-ին վիդեոն տեղադրելուց առաջ, շպարված, կեղծամով նստած էի ընկերներիս հետ, ասում էին՝ «վստա՞հ ես, որ ուզում ես տեղադրես հետագայի համար»: Տեղադրեցի ու միանգամից բում արեց: Ու սկսվեց»,- «Զավզակներ» հաղորդման շրջանակներում պատմել է բլոգեր Աշոտ Հովհաննիսյանը, ով իր բլոգում հանդես է գալիս կնոջ կերպարով:
Նա նշել է, որ այդ կերպարով միանգամից փողոց դուրս չի եկել.
«Կարող է ուրիշ կերպ վերաբերվեին, կամ էլ տուն չվերադառնայի: Ռեպլիկներ շատ են լինում, հիմնականում «քյարթունեից» կամ «լակոտներից», գնում, հարցնում եմ՝ «իմ հետ էի՞ր», ասում են՝ «ինչի՞ ես քո վրա վերցնում»:
Անկեղծ ասած, այնպիսի մարդիկ են վիդեոներս նայում, որ նույնիսկ ես եմ շոկի մեջ: Վատ քոմենթները ջնջում եմ, եթե հայհոյանքներ են»,- ասել է նա:
Անդրադառնալով իր տեսանյութերում կարծրատիպերը կոտրելուն և քննադատվելուն՝ Աշոտը նշել է, որ հետևելով ուրիշ բլոգերների էջերին նկատել է, որ նրանք ավելի շատ են «հեյթի» ենթարկվում, քան ինքը:
«Մարդիկ, որ մտածում են, ես դեպրեսված եմ, դուրս եմ գալիս փողոց, ինձ ինչ ասես ասում են, սպառնում են, էդպես չի, բայց ստանում եմ բացասականը:
Իմ մոտ էլ է լինում լաց, ողբ, ինչի սկսեցի այս ամենը, ընկերներս գալիս են, խոսում ենք, արագ դուրս եմ գալիս էդ վիճակից»: Բլոգերը նաև նշել է, որ մայրը սկզբում դեմ է եղել իր տեսանյութերին:
«Բայց, երբ հասկացավ, որ լուրջ է, գումար է բերում, արդեն ընդունեց»: