Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնել ԶՊՄԿ-ին կատարված աշխատանքի համար
ЭКОНОМИКАՔաջարան համայնք այցի շրջանակում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հուլիսի 31-ին համայնքի ղեկավարի հետ այցելել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ։ Հայտնում են մարզպետարանի մամուլի ծառայությունից։
Մարզպետը «ԶՊՄԿ»-ի ղեկավար կազմի ուղեկցությամբ այցելել է կոմբինատի բաց հանք և արտադրական փուլի տարբեր ենթակառուցվածքներ, շրջել հարստացուցիչ ֆաբրիկայում, այլ արտադրամասերում, ծանոթացել հանքահանումից մինչև հարստացման ու պատրաստի արտահանվող խտանյութի ստացման գործընթացին։
Մարզպետը բարձր է գնահատել կոմբինատի հետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կոմբինատի ղեկավարությանը՝ որպես լավ գործընկեր Սյունիքում առկա տարբեր խնդիրների լուծման գործընթացներում մարզային իշխանության կողքին լինելու համար։
Ռոբերտ Ղուկասյանը երեկ այցելել է նաև «Աժդանակ» ՍՊԸ և «Թունել» ՓԲԸ։
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank




