Շվեյցարիայում արևային էներգիան կայուն աճում է
ЭКОНОМИКАՇվեյցարական Արևային էներգիայի ձեռնարկությունների մասնագիտական ասոցիացիայի տվյալներով, Շվեյցարիայի արևային էլեկտրաէներգիայի շուկան 2020 թվականից գտնվում է կտրուկ աճի վրա՝ արևային էներգիայի արտադրության տարեկան աճը կազմում է ավելի քան 40 %:
2022 թվականին աճը ռեկորդային էր՝ 58 %, ինչը պայմանավորված էր Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով էներգետիկ շուկայում ընդհանուր անկայունությամբ։ Անցյալ տարի կանխատեսումներից առաջ զարգացավ նաև արևային էներգիայի ոլորտը։ Նոր ֆոտովոլտային կայանքների տեղադրման մասշտաբներն աճել են 51 տոկոսով, դրանց ընդհանուր հզորությունը կազմել է 1641 ՄՎտ։
2023 թվականի վերջին արևն ապահովել է Շվեյցարիայում էլեկտրաէներգիայի ընդհանուր պահանջարկի 8 %-ը։ Նման էներգիայի տարեկան արտադրությունը, համաձայն կազմել է 4624 ԳՎտ/ժամ, ինչը մոտավորապես համապատասխանում է չորս մարդուց բաղկացած 1,4 միլիոն տնային տնտեսությունների տարեկան էներգիայի սպառմանը կամ «Բեցնաու»-ի ատոմակայանի երկու ռեակտորների տարեկան թողարկած էլեկտրաէներգիայի 80 տոկոսին:
«Ներկայումս արևային էներգիան ամեն տարի երկրին ապահովում է կայուն 2-3 տոկոսով ավելի շատ էներգիա։ Մինչև 2050 թվականն արևային էներգիան արդեն կկարողանա ծածկել տարեկան ընդհանուր պահանջարկի 50 տոկոսը, նույնիսկ հաշվի առնելով ընթացիկ սպառման աճը, ինչն արևային էներգիան կդարձնի մեր ընդհանուր էներգետիկ բյուջեի «երկրորդ սյունը» հիդրոէներգիայի հետ միասին», - ասում է Շվեյցարական ասոցիացիայի գործադիր տնօրեն Մաթիաս Էգլին:
Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։
Անահիտ Հայրապետյան