Մեր քաղաքացիների մի մասը, մի օր պետք է գիտակցեն, թե ի՞նչ է նշանակում աջակցել Փաշինյանի «կառավարությանը». Զաքարյան
БЛОГԱրտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
30 տարի առաջ, այս օրը լույս տեսավ ԱՌԱՎՈՏ oրաթերթի առաջին համարը:
1-ին համարից մինչև 10957-րդ համարը, “ԱՌԱՎՈՏ”-ը եղել է ինքնատիպ, հետաքրքիր ու բազմազան լրատվության աղբյուր:
Հայաստանի երրորդ Հանրապետության անկախությունից ի վեր, շատ ու շատ քաղաքական, պետական, հասարակական, մշակութային, տնտեսական, կրթական, հոգևոր և այլ ոլորտների հայտնի ու անհայտ գործիչներ, ԱՌԱՎՈՏ-ի էջերում փնտրել և գտել են իրենց բարի, դրական ու ոչ այդքան բարի ու ոչ այդքան գովելի կերպարները, արարքներն ու մտքերը:
Բազմաթիվ այլ լրատվամիջոցների կողքին, ԱՌԱՎՈՏ-ը եղել է մեր մեծ հասարակության խայտաբղետ հայելու իրական արտացոլանքներից մեկը:
Ջերմորեն շնորհավորում եմ ԱՌԱՎՈՏ-ի պրոֆեսիոնալ ընտանիքին՝ իր հետևողական, անդավաճան ու պահանջված աշխատանքի համար: Ես չգիտեմ, թե ԱՌԱՎՈՏ-ի 50-ամյակի նախաշեմին, թերթի և/կամ կայքի էջերում Հայաստանի Հանրապետության և Արցախի մասին ինչպիսի հոդվածներ են լինելու, բայց որ ԱՌԱՎՈՏ-ը պետք է լինի, Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի մասին պետք է գրի բազմաթիվ դրական ու ոգեշնչող հոդվածներ, իսկ Արցախից ԱՌԱՎՈՏ-ի սեփական թղթակիցները պետք է նյութեր պատրաստեն՝ դա մաղթում եմ բոլորիս, և դրանում բոլորս պետք է առավելագույն ջանքեր ներդնենք:
Կրկին շնորհավորում եմ ԱՌԱՎՈՏ-ի ողջ խմբագրակազմին և ամենայն բարիք եմ մաղթում:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...



