Կիրանցով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Azatutyun. Սահմանազատված Կիրանց գյուղով անցնող միջպետական ճանապարհն ավելի քան 20 օր փակ մնալուց հետո արդեն բաց է: Ճանապարհի նոր հատվածի՝ հենց հայ-ադրբեջանական սահմանի պատի տարածքում շինարարությունն ավարտին է մոտենում:
Այս նոր ճանապարհը կառուցվեց, քանի որ հարևան Խեյրիմլիի հետ սահմանազատման հետևանքով Կիրանցը կորցրեց գյուղի կամուրջը, որը միջպետական ճանապարհի մաս էր կազմում։ Նոր ճանապարհով, սակայն, դեռ երթևեկությունն ակտիվ չէ: Մարդիկ այլընտրանքային՝ Աճարկուտի ճանապարհով են երթևեկում: Գյուղացիները, ովքեր չցանկացան նկարահանվել, ասացին՝ շատերը դեռ տեղյակ չեն, որ ճանապարհը գործում է։
Նրանց մի մասը համոզված չէ, որ ճանապարհը նախկինի պես ակտիվ կլինի, քանի որ այն հենց հայ-ադրբեջանական սահմանի եզրով է անցնում: Ի դեպ, կառավարությունն էլ դեռ պաշտոնապես չի ծանուցել գործարկման մասին։
Տեղեկություններ կան, որ ճանապարհի գործարկման առիթով վաղը Կիրանցում կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսօր գյուղի կենտրոնական հատվածներում մայրուղին էին կարգի բերում, մաքրում ավելորդ ճյուղերից, խոտից ու աղբից:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live