ԱՄՆ-ն մարտական ինքնաթիռներ կուղարկի Մերձավոր Արևելք՝ Իրանի և Իսրայելի միջև լարվածության պատճառով
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ն մտադիր է առաջիկա օրերին լրացուցիչ մարտական ինքնաթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք՝ Իրանի և Իսրայելի միջև հարաբերությունների սրման պատճառով, գրում է The New York Times-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։
Ըստ NYT-ի զրուցակիցներից մեկի, «Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ՝ բարձրացնելու մարտական պատրաստությունը և պաշտպանելու ամերիկյան զորքերը և դաշնակիցներին Իրանի կամ Իրանի աջակցած զինյալների ցանկացած սպառնալիքից»:
ԱՄՆ-ի Մերձավոր Արևելք ուղարկելիք ինքնաթիռների թիվը դեռևս որոշված չէ։ Վերջնական հաստատում չկա նաև բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի կողմից:
NYT-ի աղբյուրներն ասում են, որ ԱՄՆ-ն ձգտում է հնարավորինս արագ անհրաժեշտ տեսակի ինքնաթիռների բավարար քանակ ուղարկել Մերձավոր Արևելք, որոնք կօգնեն պաշտպանել Իսրայելին՝ առանց հակամարտությունը սրելու: