Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները

ПОЛИТИКА

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ աշխատանքային այցի երկրորդ օրը շարունակել է ծանոթանալ սուբվենցիոն և այլ ծրագրերով տարբեր բնակավայրերում իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: 

Վարչապետը նախ ծանոթացել է Հ-26, /Մ-4/ – Ենոքավան – Կարմիրգյուղ – /Մ-16/ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6.3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Ծրագրի արժեքը 642 մլն դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը: 

Իջևան համայնքում կառավարության ղեկավարին է ներկայացվել մասնավոր հատվածի կողմից դեկորատիվ բույսերի արտադրության և ընդլայնման ներդրումային ծրագիրը: Դրա շրջանակում նախատեսվում է արտադրությունն ընդլայնել մինչև  70 հեկտար, այժմ աշխատանքներն իրականացվում են շուրջ 16 հա-ի վրա։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը եղել է Խաշթառակում, որտեղ ներկայացվել է ժամանակավոր կամուրջի շինարարության ընթացքը: Շինարարության արժեքը մոտ 32 մլն դրամ է։ Արդյունքում կառուցվելու է ժամանակավոր անցում: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցներով: Խաշթառակի կամուրջը փլուզվել էր Տավուշի մարզում տեղի ունեցած հեղեղումների հետևանքով:

Մարզային այցի երկրորդ օրը վարչապետը ծանոթացել է նաև Նոյեմբերյան համայնքի Բագրատաշենի նոր մոդուլային մանկապարտեզի կառուցման ընթացքին: Ծրագրի 874 մլն դրամ է: Կառուցվում է մեկ հարկանի մետաղական կոնստրուկցիաներով շենք՝ 144 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզ։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 874,3 մլն դրամ:

Նոյեմբերյան համայնքում Նիկոլ Փաշինյանին նաև ներկայացվել է Բագրատաշենի նոր դպրոցի կառուցման ընթացքը, որի արժեքը 1 մլրդ դրամ է: Դպրոցը նախատեսված է 432 աշակերտի համար: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2026 թվականին:

Կառավարության ղեկավարն այցելել է Նոյեմբերյան համայնքի Այրումի մանկապարտեզ, որի հիմնանորոգման աշխատանքները կավարտվեն մինչև 2024թ. սեպտեմբեր: Կատարվել են շենքի ամբողջական հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ: Տարածքի բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են:

Տավուշում վարչապետին ներկայացվել են Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան, Այրում, Բերդավան, Բագրատաշեն, Ոսկեպար և Կողբ բն․ ասֆալտապատում ծրագրի ենթածրագրով Նոյեմբերյան-համայնքի Այրում քաղաքի ասֆալտապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ենթածրագրի ընդհանուր արժեքը 53 մլն դրամ է, որից 29 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: 

Այնուհետև՝ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Նոյեմբերյանի Շիրազի փողոցի ասֆալտապատման աշխատանքներին: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 86 մլն դրամ է, որից 47 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել են 670 գծմ ճանապարհի վերակառուցման աշխատանքներ 4070քմ մակերեսի վրա:

Այցի շրջանակում կառավարության ղեկավարին ներկայացվել են Բաղանիս բնակավայրի 5-րդ փողոցի սալապատման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրով իրականացված ծրագրի արժեքը 39 մլն դրամ է, որից 27 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Կատարվել է 534 գծմ ճանապարհի վերակառուցման և տուֆապատման  աշխատանքներ 2136 քմ մակերեսի վրա:

Ճանապարհաշինարարական ծրագրերի շրջանակում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Աճարկուտ-Կիրանց 3,7 կմ հատվածի վերակառուցման աշխատանքներին, որի նախահաշվային արժեքը շուրջ 1,1 մլրդ դրամ է: Աշխատանքներն ավարտական փուլում են։

Կիրանց գյուղի հատվածում վարչապետին ներկայացվել են նոր ճանապարհի կառուցման աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքներն ավարտված են, ավարտին են մոտենում ճանապարհի կահավորման և հենապատերի կառուցման աշխատանքները։ Ճանապարհի ընդհանուր երկարությունը մոտ 0,7 կմ է։

Իջևան համայնքի Սարիգյուղ բնակավայրում Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կառավարության «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման» ծրագրով անասնաշենքի կառուցման ծրագրին, որի արժեքը 23 մլն դրամ է: Ֆերմերը ձեռք է բերել Ջերսեյ և Ֆլեգվի ցեղատեսակների խոշոր եղջերավոր կենդանիներ՝ 16 գլուխ ։ Օրական արտադրվում է 22-23 լիտր կաթ, հաշվի առնելով բարձր որակը՝ այն վաճառվում է 300 դրամով։ Անասնաշենքը նախատեսված 20-25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։

Բերքաբեր բնակավայրում վարչապետը հանդիպում է ունեցել բնակչության հետ, լսել նրանց խնդիրները և պատասխանել մի շարք հարցերի: 

Կառավարության ղեկավարը ներկա է գտնվել Սևքար բնակավայրի գյուղամիջյան պուրակի բացման արարողությանը: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը 89 մլն դրամ է, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Իրականացվել է 2230 քմ տարածքի բարեկարգում, 1285 քմ սալիկապատում, շատրվանների համար պոմպակայանի և ֆիլտրացիոն կայանի կառուցում:

Վարչապետը Ոսկեպարում հանդիպել է բնակիչների հետ, պատասխանել «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության» ծրագրին վերաբերող հարցերի:

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами