200 անգամ ավելի լավ, քան արևային մարտկոցները. հրաշք գնդիկները էներգիա են ապահովում նույնիսկ արհեստական լույսից
ЭКОНОМИКАWAVJA ընկերությունը (ԱՄՆ) մշակել է նորարարական սարքեր, որոնք կարող են ծառայել որպես ժամանակակից ֆոտոբջիջների անալոգներ։ The Cooldown հրատարակությունը խոսել է նոր արտադրանքի մասին, գրում է Focus.ua-ն։
Փոքրիկ գնդիկները, որոնց չափերը տատանվում են 2,54 սմ-ից մինչև գրեթե 10,16 սմ, կարող են օգտագործել և՛ արևի լույսը, և՛ արհեստական լույսը էլեկտրաէներգիայի վերածելու համար: Ըստ ընկերության գործադիր նախագահ Շերին Չենի՝ Ֆոտոնային էներգիայի համակարգ կոչվող այդ տեխնոլոգիան օգտագործում է առաջադեմ նյութերի մի քանի շերտեր, սակայն նա չի մանրամասել, թե ինչ նյութեր: Ըստ մշակողի` դրանք 30 անգամ փոքր են, բայց միևնույն ժամանակ, ավելի քան 200 անգամ ավելի արդյունավետ, քան ֆոտոգալվանային բջիջները, ինչպես նաև 7,5 անգամ ավելի հզոր, քան գոյություն ունեցող արևային մոդուլները։
Գնդիկները տեղադրված են քառակուսի ձևով սարքի վրա, որը լույսը էլեկտրականության վերածող համակարգի մաս է կազմում: Հետաքրքիր է այն, որ արտաքին կուտակման մարտկոցի միացումը պարտադիր չէ, քանի որ այդ նորարարությունը ինքնուրույն մարտկոցային համակարգ է: Բայց եթե ձեզ անհրաժեշտ է միացնել այլ էլեկտրամատակարարում, ապա դա կարելի է անել տարբեր ձևերով: Ֆոտոնային էներգիայի համակարգը ունակ է լիցքավորել պլանշետներն ու հեռախոսները։
Չենն ասել է, որ այդ 20 գնդիկներից կազմված սարքը ներկայումս փորձարկվում է: Եթե տեխնոլոգիան իրականում կարողանա մատակարարել անհրաժեշտ էներգիան, ապա դա իսկական առաջընթաց կլինի արևային էներգիայի ոլորտում, քանի որ այդ սարքը 60 անգամ ավելի հզոր կլինի, քան նույն չափի արևային մարտկոցը։ Համաձայն իր կայքում հրապարակված գրառման՝ ընկերությունը փնտրում է գործընկերներ, որպեսի սկսի իր տեխնոլոգիան գործնական կիրառման մեջ ներդնել՝ սնուցման սարքերից մինչև արդյունաբերական կայանքներ:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։ Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]