Ереван, 01.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Իսրայելը պատրաստվում է Իրանի հարձակմանը, ԱՄՆ-ն կործանիչների էսկադրիլիա է ուղարկում տարածաշրջան. Times of Israel

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում է, որ հարձակումները կարող են լինել մի քանի ճակատներից: Այս մասին գրում է timesofisrael.com-ը:

Ստեղծված իրավիճակում ԱՄՆ-ն ջանում է վերականգնել տարածաշրջանային կոալիցիան, որն այս տարվա ապրիլին կարողացել էր գրեթե ամբողջությամբ խափանել Իսրայելի վրա իրանական ուղղակի հարձակումը, որի ժամանակ Իրանն ավելի քան 300 հրթիռ և անօդաչու էր արձակել Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Դամասկոսում իրանցի բարձրաստիճան բանակի գեներալների սպանությանը:

Ենթադրյալ իրանական հարձակումը կարող է տեղի ունենալ երկուշաբթի, գրում է Axios-ը, որը հղում է անում ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաներին:

Իրանը, նրա լիբանանյան դաշնակից «Հեզբոլլահ»-ը և պաղեստինյան ՀԱՄԱՍ-ն Իսրայելին մեղադրում են չորեքշաբթի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության համար: Նրա սպանությունը տեղի է ունեցել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ Բեյրութում Իսրայելի հասցրած հարվածից սպանվել էր «Հեզբոլլահ»-ի ռազմական ղեկավար Ֆուադ Շուքրին: Իսրայելը ստանձնել է Շուքրի սպանության պատասխանատվությունը, սակայն պաշտոնապես չի մեկնաբանել Հանիեի սպանությունը: Թե՛ Իրանը, թե՛ «Հեզբոլլահ»-ը խոստացել են վրեժխնդիր լինել սպանությունների համար:

Այս համատեքստում Իսրայելի անվտանգության կառույցները գտնվում են «ամենաբարձր զգոնության» վիճակում, իսկ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի անդամները, ներառյալ Մեծ Բրիտանիան և արաբական դաշնակից երկրները, որոնք նպատակ ունեն խափանել Իրանի հնարավոր հարձակումները, փորձում են զսպել և կասեցնել դրանք, հաղորդում է իսրայելական Channel 12-ը:

Ynet լրատվական կայքը հաղորդում է շաբաթավերջին Իսրայելում անվտանգության կաբինետի հանդիպումների մասին, որի շրջանակում իշխանությունները քննարկել են հավանական հարձակմանը նախապտրաստվելու գործընթացը: Չի բացառվում, որ սա կարող է հանգեցնել պատերազմի և կարող է իրականցվել «հինգ ճակատով»:

Հրեա նախարարներին ասվել է, որ պատրաստ լինեն ցանկացած սցենարի, և որ հարձակումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի և կարող է հանգեցնել «հազարավոր» ոչնչացված օբյեկտների, ասվում է հրապարակման մեջ:

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն ասել է, որ Իսրայելը և ԱՄՆ-ն կարող են պայքարել մի քանի ճակատներից հարձակումը կասեցնելու համար, և որ երկիրը պետք է պատրաստվի «շատ զոհերի»: Այնուամենայնիվ, նման սցենարը նաև հնարավորություն կտա Իսրայելին ավելի ուժգին պատասխան հարված հասցնել և աշխարհը համախմբել իր շուրջ, պնդել է պաշտոնյան:

Նշվում է, որ ԱՄՆ-ն արդեն հայտնել է կործանիչների էսկադրիլիան և ավիակիրներից մեկը Մերձավոր Արևելք տեղափոխելու և տարածաշրջանում պահելու մասին: Ըստ Պենտագոնի՝ այսպիսով ուժեղացվում է ամերիկյան ռազմական ներկայությունը՝ պաշտպանելու Իսրայելին Իրանի և նրա աջակցությունը վայելող այլ շարժումների  կողմից հնարավոր հարձակումներից և պաշտպանելու ամերիկյան զորքերը:

Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը նաև պատվիրել է հավելյալ բալիստիկ հրթիռային պաշտպանություն կրող հածանավեր և կործանիչներ տեղակայել Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տարածաշրջաններում և քայլեր է ձեռնարկում այնտեղ ավելի շատ ցամաքային բալիստիկ հրթիռային պաշտպանության զենք ուղարկելու համար:

30 мая «Юниспорт» поборется за звание чемпиона АрменииНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»Масштабная патриотическая акция «Евразия-Армения» в Сардарапате6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»При поддержке IDBank в музыкальной школе №6 Гюмри учреждены премии имени Иэна Гиллана и Тони АйоммиВТБ (Армения) предлагает пакетное предложение для индивидуальных предпринимателейУшаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСНезабываемый день вместо игрушек: гид к 1 июня от Idram&IDBank Роспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»Юнибанк выпустил бессрочные облигации с доходностью 13,25% годовых для акционеров 28 мая — символ силы, веры и единства Армении. Арман Варданян «Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео) «В Госдуме предложили поэтапно приостановить членство Армении в ЕАЭС и ОДКБ» МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираИнформационный штаб Арцаха организует встречу в представительстве Трамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюIDBank представил свое видение социальной ответственности на Impacture 202630 серебряников для Пашиняна: геополитический торг, оставляющий Армению без будущего Юнибанк не повысит процентные ставки по кредитам под залог недвижимости Полная ложь и сплетни: Согомонян о финансировании кампаний Татояна и Марутяна Пашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеГаз, рынок и ОДКБ: Госдума пригрозила пересмотром отношений с Арменией Генеральный директор компании Ucom Ральф Йирикян принял участие в конференции Impacture 2026Global HackAtom-2026 в Ереванском филиале Плехановского университета А как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежом«Переводим вас на 5G, наберите команду»: IDBank предупреждает о мошенничестве под видом «обновления связи»Ucom и staff.am организовали Executive Offsite Vol.1, объединив ведущих бизнес-лидеров Армении Арман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»