Ереван, 26.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ucom-ի և Արևորդի կազմակերպության համագործակցությամբ արևային կայան է տեղադրվել Ծաղկավանում

ОБЩЕСТВО

Արևորդի հասարակական կազմակերպության և Ucom ընկերության համագործակցության արդյունքում 11.02 կվտ դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային կայան է տեղադրվել Տավուշի մարզի Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի մանկապարտեզի տանիքի վրա։

Կայանից գոյացած էներգիան կապահովի մանկապարտեզի հոսանքի ողջ ծախսը, ինչպես նաև կթեթևացնի ջեռուցման ծախսը։ Սա հնարավորություն կտա տնտեսված միջոցները ուղղել մանկապարտեզի այլ խնդիրների լուծմանը։

Մանկապարտեզների ծախսերի կրճատումը համայնքներում առաջնային կարևորություն ունի, քանի որ հաճախ համայնքային միջոցները բավարար չեն լինում երեխաների համար լավագույն պայմաններն ապահովելու համար։ Ինչպես նշեցին համայնքի ներկայացուցիչները, ցանկացած նման ներդրում մեծապես թոթափում է այդ ֆինանսական բեռը։

«Սա առաջին արևային կայանը չէ, որ Արևորդու հետ մենք տեղադրում ենք մարզային համայնքներում, ու ամեն կայանը տեղադրելուց չափազանց ուրախանում ենք, քանի որ գիտենք, ինչ մեծ ազդեցություն ենք ունենում համայնքների կյանքի որակի վրա։ Սա լավ է և՛ շրջակա միջավայրի համար, և՛ համայնքի բյուջեի։ Խնայելով  էլեկտրաէներգիայի վրա ծախսվող գումարները՝ նրանք կարող են այլ կարևոր խնդիրներ լուծել։ Սա Հայաստանի մարզերի բնակիչների հանդեպ հոգատարություն ցույց տալու Ucom-ի ձևն է», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

 «Արևորդի ՀԿ-ի և Ucom-ի այս համագործակցությունը համատեղում է երկու հիմնարար համայնքային խնդրի լուծում. կայուն կենսակերպի ձևավորում հանուն բնության պահպանության և համայնքային զարգացում։ Այս ծրագրով մենք նաև ցույց ենք տալիս, թե ինչպես բնահեն լուծումները կարող են լինել տնտեսապես շահավետ, ինչը արժեքավոր օրինակ է համայնքի հետագա զարգացման համար», - ասել է Արևորդի ՀԿ-ի տնօրեն Սոնա Քալանթարյանը:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ucom ընկերությանը և Արևորդի ՀԿ-ին այս արևային կայանը տեղադրելու համար մեր մանկապարտեզում։ Այս արևային կայանը լուրջ օգնություն էր համայնքին, որովհետև ջեռուցումը բավականին թանկ հաճույք է այսօր, և մենք արդեն մեր համայնքապետի հետ պայմանավորվել ենք, որ խնայած միջոցներով կբարեկարգենք մանկապարտեզի շուրջը։ Արևային կայաններ Ծաղկավանում մինչ այս տեղադրված չեն եղել, և հույս ունեմ, սա լավ օրինակ կլինի մեր համագյուղացիներին, որ արդեն իրենց սեփական տներում էլ ունենան այս հիանալի միջոցը», - նշել է Բերդ համայնքի Ծաղկավան բնակավայրի Վարչական ղեկավար Իսկանդար Մեհրաբյանը

«Արևորդի» ՀԿ-ի և Ucom-ի համագործակցությամբ արևային կայանների տեղադրման ծրագրի նոր փուլի շրջանակում սա արդեն երկրորդ տեղադրված կայանն է այս տարի։ 

Первый пилотный контейнер из Индии прибыл в Махачкалу по коридору «Север-Юг» Крупная победа «Реала» (видео) Число убитых и раненых в секторе Газа приближается к 150 тыс. Бабушка из Замбии стала иконой стиля, благодаря нарядам модной внучки В Армении полицейские обезвредили мужчину, угрожавшего взорвать гранату Первый армянский ресторан Tsaghkunk Restaurant & Glkhatun удостоен награды DISCOVERY AWARD 2025 от La LISTE Посол России в Армении посетил Российско-Армянский университет The Guardian: Индия резко раскритиковала подписанный в Баку документ Верховный лидер Ирана призвал вынести премьер-министру Израиля смертный приговор Euronews: Многие разочарованы подписанным в Баку соглашением BBC: Почему климатический саммит в Азербайджане не оправдал ожиданий? В Турции произошло землетрясение Армения ухудшила свои позиции в мировом рейтинге по скорости интернета В районе Арагаца идет снег Курсы валют в Армении Жители двух многоэтажных домов Еревана оказались в отчаянном положении Эксперт: Неправильный выбор народа на предстоящих выборах приведет к потере Армении Глава МИД Армении поздравил Маку Бочоришвили с назначением на пост министра иностранных дел Грузии На аукцион Sotheby's выставят редчайший экземпляр знаменитой книги Маккиавели «Государь» Летевшего из Еревана канадского журналиста не впустили в Турцию после критики в адрес Азербайджана КГД: Как предоставляется странам ЕАЭС информация о ввезенных в Армению транспортных средствах? Президент Польши прибыл в Армению США разместят HIMARS в Японии на случай чрезвычайной ситуации с Тайванем Мирзоян не примет участия в совместном заседании министров иностранных дел, глав МО и секретарей СБ ОДКБ Овик Агазарян встретился с Аленом Симоняном Молодежные организации IUSY и YES потребовали от Азербайджана освободить армянских пленныхАрмения не примет участия в саммите ОДКБ в АстанеРасплачивайтесь по Idram в Ереван Мол и выигрывайте подарки!Юные армянские гимнастки из Серпухова завоевали золото на первенстве городского округаДудукист Виталий Погосян выступит в симфоническом шоу Hans Zimmer’s UniverseПраздничный концерт в честь Дня матери от АНО «Евразия» собрал в Кремле больше 2 тысяч многодетных семейРекордный долгожитель Олимпийских игр: Хэйг ПристПокорение арктической сцены Степанакертским русским драматическим театром «Единственный Западный Азербайджан находится на территории Ирана»: посол ФранцииПоказом фильма «Месье Азнавур» открылся 27-й Пражский кинофестиваль французских фильмовИзделия армянских мастеров представлены на Рождественской ярмарке Шпиттельберга в ВенеГенрих Мхитарян начал писать автобиографиюФонд «Музыка во имя будущего» предлагает талантливым молодым музыкантам стать участниками программы «Образовательная поездка в Дубай»Министр окружающей среды Канады Стивен Гилбо призвал к освобождению армянских заключенных, незаконно удерживаемых в АзербайджанеЗеленский: У Украины есть все шансы закончить войну в следующем году Цены на газ в Европе растут В блоке «Армения» прокомментировали мысль Пашиняна про «Западный Азербайджан» Ученые разработали пластырь, контролирующий артериальное давление в режиме нон-стоп Интересные киноленты, которые вы могли пропустить Пашинян: Попросил Овика Агазаряна сложить мандат - надеюсь, моя просьба не останется без отклика Оппозиция анонсировала масштабную протестную акцию в ТбилисиРоссия заявила, что Франция и Британия «ответят» за помощь Украине Крупная победа «Интера» (видео) Прокуратура Азербайджана не позволила международному адвокату Рубена Варданяна посетить Баку Минобороны: Россия хочет разделить украинские территории на три части