Ереван, 24.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արցախ վերադարձի դռները բացվում են. 3 սցենար

АНАЛИТИКА

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Oragir.news-ը գրում է.

Արցախ վերադարձի թեման բաց է։ Այն ոչ միայն արցախցիների հավաքական ցանկությունն է, այլև միջազգային հետաքրքրության խնդիր։ Օգոստոսի 5-ին jam-news.net-ին տված հարցազրույցում Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն է անդրադարձել խնդրին, ակնկալելով, որ Բաքվի և արցախահայերի միջև ուղիղ բանակցություններ տեղի կունենան իրենց հայրենի շրջան անվտանգ և արժանապատիվ վերադարձի շուրջ։ Խնդրին չեն արձագանքել ՀՀ իշխանությունները, չնայած՝ ենթադրելի էր, որ քաղաքական շահառուն իրենք են։ Խնդրին, սակայն, անմիջապես արձագանքել է Բաքուն, նշելով, որ ծագումով հայերը կարող են վերադառնալ Ղարաբաղ, եթե հարգելու են Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանն այս հարցի ուղղությամբ ակտիվություն չի ցուցաբերում, արցախցիների վերադարձի հարցն հարաբերությունների կարգավորման օրակարգում է։ Եվ վաղ, թե ուշ լուծում է ստանալու։ Ինչպես՞ է հնարավոր արցախցիների վերադարձը, և ե՞րբ այն տեղի կունենա։

Արցախցիների վերադարձի վերաբերյալ հանրության շրջանում քննարկվում է 3 սցենար։ Առաջինը՝ ԵՄ-ի աջակցությամբ և երաշխավորությամբ արցախցիների վերադարձն է, ինչի մասին ակնարկում է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ ԵՄ-ի և արցախցիների շահերն այսօր համընկնում են։ Ինչքան ՀՀ-ում իրապես մեծանա ԵՄ-ի քաղաքական ազդեցությունն, այնքան թեման կգա առաջին պլան։ ԵՄ-ն նաև մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է հանդես գալիս։ Այս առումով՝ արցախցիների վերադարձը սկբունքային, արժեքային խնդիր է։ Կլաարն ակնարկում է նաև, որ արցախցիների վերադարձի հարցը խաղաղության պայմանագրի ստրագրումից հետո հայ-ադրբեջանական օրակարգի առաջին հարցն է դառնալու։ Եվ եթե խաղաղության պայմանգիրը ստորագրվի ԵՄ միջնորդությամբ ու երաշխավորությամբ, ապա միջնորդ երաշխավորին իրավունք կտա առաջ մղել նաև արցախցիների վերադարձի թեման։ Այստեղ հնարավոր է համարվում, որ ԵՄ-ն կփորձի արցախցիների համար հատուկ կարգավիճակ սահմանել միջազգային ատյաններով ու որոշումներով, որոնք իրավունք կտան արցախցիներին ապրել Արցախում, չդառնալով Ադրբեջանի քաղաքացի ու չենթարկվելով Ադրբեջանի օրենքներին։ Դրանից հետո ենթադրվում է, որ ԵՄ-ն խաղաղապահ առաքելությամբ արցախցիներին կարող է ուղեկցել Արցախ և տեղում երաշխավորել վերջիններիս իրավունքներն ու անվտանգությունը, փաստացի ապահովելով արցախցիների ինքնավարությունը։ Այս սցենարն ամենահավանականն է իրադարձությունների զարգացման ներկայիս համատեքստում։

Երկրորդ սցենարը ռազմական ճանապարհն է։ Սակայն այս սցենարը տասնամյակների նախապատրաստություն է ենթադրում։ Դրանից զատ, այս սցենարը հնարավոր է աշխարհաքաղաքական փոփոխություններին կամ համաշխարհային պատերազմներին զուգահեռ։ Ռազմական սցենարի պարագայում արցախցիները գերակա իրավունք են ստանալու իրենց կարգավիճակը որոշելու հարցում։ Չնայած՝ ՔՊ-ական իշխանությունները բանակի արդիականցման և սպառազինման որոշակի քայլեր անում են, սակայն դրանք ուղղված են միայն պաշտպանական խնդիրների։ Քանի դեռ ՀՀ-ն դե յուրե մնում է ռուսական ռազմաքաղաքական դաշինքների ուղեծրում, աշխարհում ոչ ոք չի պաշտպանի ՀՀ-ին Արցախն ազատագրելու պատերազմում։ Հետևաբար՝ այս սցենարը ամենաքիչ հավանականն է սուբյեկտիվ և օբյեկտիվ բազմաթիվ պատճառնելով։

Երրորդ սցենարի գլխավոր դերակատարները արցախցիներն են իրենց ղեկավարներով հանդերձ։ Եթե առաջին երկուսում արցախցիները երկրորդ պլանի դեր ունեին, ապա այս դեպքում նրանք են հանդես գալու նախաձեռնություններով։ Այս մասին է ակնարկում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, ակնկալելով, որ Բաքուն և արցախցիները ուղիղ բանակցություններով արցախցիիների վերադարձի խնդրի լուծումը կգտնեն։ Կլաարն ուղղակի հուշում է, որ արցախցիները կարող են կազմակերպվել և մշակել բանակցային օրակարգ։ Այն կարող են ներկայացնել առաջին հերթին՝ ԵՄ-ին, ինչպես նաև ներքին և արտաքին այն ուժերին, որոնք արցախցիների վերադարձի խնդիրն օրակարգային են համարում։ Արցախցիները կարող են ձևավորել նաև ներկայացուցիչներ և բանագնացներ, որոնք ըստ հարկի կվարեն բանակցությունները և ժամանակի ընթացքում կհասնեն արդյունքի։ Այս սցենարի ամենադժվար փուլը Արցախի ներկայացուցիչների ժողովրդավարական սկզբունքներով ընտրությունն է։ Ընտրյալները լիազորված կլինեն հանդես գալ համայն արցախցիների անունից։ Եվ նրանց լեգիտիմությունը ոչ ոք կասկածի տակ պիտի չդնի։ Չի բացառվում, որ այդ ներկայացուցիչը լինի Բագրատ Սրբազանը, որին հաջողվել է սկզբունքայնություն դրսևորել և հույսեր ներշնչել բազմաթիվ արցախցիների։

Պարզ ասած՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի այս տարեվերջին, ապա արցախցիների վերադարձի խնդիրը 2025-ի հայկական օրակարգի առաջին հարցերից մեկն է լինելու։ Եվ եթե ՀՀ իշխանություններն ու քաղաքական համայնքը կարողանան ճիշտ դիրքավորվել այս հարցում, ապա արցախցիների վերադարձը կարող է իրականանալ գալիք տարի։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира