Սյունիքում 7-8 քաղաքացի վիճաբանել են և կրակոցներ արձակել․ մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Գորիսի հրշեջ փրկարարական ջոկատի դիմաց ժամը 22։50-ի սահմաններում 7-ից 8 քաղաքացի վիճաբանել և հայհոյանքներ են հնչեցրել, որից հետո Սյունիքի մարզի բնակիչ 28-ամյա Գեղամ Մ․-ն փորձել է հանդարտեցնել միջադեպը, սակայն վերջիններս վիճաբանել են նրա հետ, ինչից հետո անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայից 4-5 կրակոց են արձակել օդ ու հեռացել:
Աղբյուրի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ նույն օրը ժամը 22։50-ի սահմաններում անհայտ անձինք, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայով Գորիս քաղաքի Բակունցի փողոցում Գորիսի ՀՓՋ-ի դիմաց, վիճաբանել են որի ընթացքում անհայտ անձը գազային ատրճանակից 4 կրակոց է արձակել օդ ու անհայտ մակնիշի ավտոմեքենայով հեռացել:
Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են 9 մմ տրամաչափ գազային ատրճանակի 1 հատ կրակված պարկուճ:
Ոստիկանությունը ձեռնարկում է օպերատիվ հետախուզական միջոցառումներ հանցագործությունը կատարողների ինքնությունները պարզելու, նրանց և ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:
Դեպքի փաստով ոստիկանության Գորիսի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live