Իրաքի ԱԳՆ-ն իր մոտ է հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպանին
МЕЖДУНАРОДНОЕԻրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ իր մոտ է հրավիրել Սաուդյան Արաբիայի դեսպան Թհամեր ալ Սաբհանին այն բանից հետո, երբ վերջինս հայտարարել էր, թե Իրանը Իրաքում աջակցում է շիական ոստիկանությանը, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Reuters-ը:
Գործակալության տեղեկություններով՝ դեսպանը հայտարարել էր, թե «Հաշդ Շաաբի» շիական ոստիկանությունը պետք է հեռու մնա «Իսլամական պետության» դեմ պայքարելուց եւ այդ գործը թողնի բանակին եւ անվտանգության ուժերին, որպեսզի կանխի միջկրոնական լարվածության առաջացումը:
«Այդ հայտարարությունը խախտում է դիվանագիտական արձանագրությունը եւ հիմնված է սխալ տեղեկությունների վրա»,- ասել են ԱԳՆ-ից:
Իրաքի ԱԳՆ-ից նաեւ նշել են, որ ոստիկանությունը պայքարում է ահաբեկչության դեմ երկրի գերագույն գլխավոր հրամանատարության հովանու ներքո:
1
Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием
2
Придет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак Карапетян
3
История покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян
4
«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалу
5
Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай



