Երևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ
ОБЩЕСТВОԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է համագործակցության այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր Երևանում թափոնների կառավարման ոլորտում ունեն ներդրումային առաջարկներ:
Երևանի քաղաքապետի 15․07․2024թ․ հ․ 885-Ա կարգադրությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Երևան քաղաքում թափոնների կառավարմանն առնչվող հիմնախնդիրների քննարկման, ստացվող ներդրումային առաջարկների իրագործելիության գնահատման նպատակով։
Մշակվել է առաջարկի ներկայացման նվազագույն պահանջների ձևաթուղթ (հայերեն և անգլերեն), որպեսզի հնարավոր լինի ստանալ Երևանի քաղաքապետարանին հուզող հարցերի պատասխանները և համեմատել ծրագրերը։
Այն տնտեսվարողները, ովքեր հետաքրքրված են համագործակցությամբ, մինչև օգոստոսի 30-ը լրացված ձևաթուղթը կից ներդրումային առաջարկով կարող են ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչություն (հեռ․՝ 011-514-188, [email protected]):
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



