Առևտրային նոր երթուղի կստեղծվի՞
ЭКОНОМИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբերյալ առաջիկայում տեղի կունենա հանդիպում։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը՝ հղում կատարելով լոգիստիկ ընկերություններում սեփական աղբյուրներին։
Հաղորդվում է, որ նախատեսված հանդիպումը տեղի է ունենալու Իրանում։
Ըստ աղբյուրի՝ երեք երկրների տրանսպորտային ոլորտների ներկայացուցիչները կծանոթանան Չաբահար նավահանգստի ենթակառուցվածքներին, կքննարկեն նավահանգստում Հայաստանի օպերատորական գործունեությունը, երթուղու շուտափույթ գործարկման հետ կապված հարցեր:
Երթուղով նախատեսված է Պարսից ծոցի երկրներից և Հնդկաստանից ապրանքների տեղափոխում դեպի ԵՄ և ԵԱՏՄ․ հնդկական Մումբայի նավահանգստից բեռները կարող են առաքվել Չաբահար նավահանգիստ (Իրանի հարավ-արևելք), այնուհետև ցամաքային եղանակով՝ Հայաստան (կամ ավտոմոբիլային ճանապարհով, կամ երկաթուղով), այնուհետև՝ Վրաստան, որտեղից էլ՝ Բուլղարիայի կամ Հունաստանի նավահանգիստներ կամ էլ Ռուսաստան՝ ծովային նավահանգիստներով կամ «Վերին Լարս» անցակետով։