11 գյուղ, գերիներ, կարևոր օբյեկտ. Ուկրաինայի հուժկու «հարվածը» ՌԴ-ին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի զինված ուժերը ՌԴ Կուրսկի մարզում գրավել են 11 գյուղ, հայտնում է «Երկու մայոր» ռազմական տելեգրամյան ալիքը։
Մեկ այլ ռազմական ՏԳ-ալիքի տեղեկությամբ, օկուպացված տարածքներում կա ավելի քան 400 ուկրաինացի զինվոր, իսկ սահմանի երկայնքով՝ մինչև 2000: Նշվում է, որ գերեվարվել է առնվազն 6 ռուս զինծառայող:
Ուկրաինայի Զինված ուժերը գրավել են նաև Կուրսկի մարզում գտնվող «Սուջա» գազակայանը, հայտնում են ռուսական տելեգրամյան ալիքները: Լուրը պաշտոնապես չեն հաստատել ոչ Մոսկվայում, ոչ՝ Կիևում:
«Սուջա»-ն միակ կայանն է, որով գազը տարանցվում է դեպի Եվրոպա։
Երկու տարի առաջ Կուրսկի նահանգապետը հայտնել էր պաշտպանության երկու գծի ստեղծման մասին, սակայն Սուջայում, որտեղ մարտեր են ընթանում, տարհանում չկա, բողոքում են տեղացիները։ Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ մարտերը շարունակվում է մարզի սահմանամերձ տարածքում, իսկ Ուկրաինայի հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհեր և բազմաթիվ վիրավորներ կան:
Հավելենք, որ այս պահին ՌԴ կառավարության հետ արտակարգ հանդիպում է անցկացնում նախագահ Վլադիմիր Պուտինը: Մեկնաբանելով Կուրսկում տեղի ունեցող վերջին իրադարձությունները՝ Ռուսաստանի առաջնորդը նշել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել:
«Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել: Ռեժիմը տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ հրթիռներից, անկանոն հարվածներ է հասցնում քաղաքացիական օբյեկտներին»,- ասել է Պուտինը։