Լուսաղբյուր գյուղում մոտ 40 րոպե կարկուտ է տեղացել ու ոչնչացրել արտերը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շիրակի մարզի Լուսաղբյուր գյուղում մոտ 40 րոպե կարկուտ է տեղացել ու հողին հավասարեցրել ցորենի, գարու, կորնգանի արտերը։
«Հրապարակ»-ին ահազանգած բնակիչը պատմել է, որ գյուղի արտերի 80 տոկոսը կարկոտի հարվածներից ավիրվել է։
«Ամբողջ դաշտը գետնին է հավասարվել, ու միայն իմը չի, ամբողջ գյուղինը, մոտ 150 հեկտար։ Կարկուտը իմ ցորենի 8 հեկտարը տարավ։ Տոկոսով գումար էի վերցրել , որ կորնգան ցանեմ, դաշտն ավիրվել է։ Ցավոք, ոչ մի լումա, եկամուտ չեմ ստացել։ 550 հազար դրամ գումար եմ ծախսել էս հողի վրա, 55 լումա եկամուտ չի մնացել, հողին հավասարվեց։ Գոնե կարկուտը չգար, գարին քաղեինք։ Կորնգանի համար էինք սուբսիդիա գրվել, ասացին՝ ոչ մեկիդ էլ չի հասնում։ Կարկուտը մի կողմից, առնետները՝ մյուս։ Գյուղացիների ցուրենի արտերում առնետները վխտում են»,-ասել է նա։
Լուսաղբյուրի վարչական ղեկավար Վոլոդիա Պոլոյանն էլ հայտնել է, որ գյուղագրել են գյուղացիներին պատճառված վնասի չափը, դիմել են մարզպետարան, դեռ պատասխան չկա։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live