Իրաքից Չեխիա է ժամանել փախստականների առաջին խումբը
МЕЖДУНАРОДНОЕՌուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կիրակի Պրահա է ժամանել Իրաքի քրիստոնյաների առաջին խումբը, որոնց ապաստան կտրվի Չեխիայում։
Վացլավ Գավելի անվան միջազգային օդանավակայանում վայրէջք կատարած օդանավում գտնվել է 10 փախստական, որոնք Իրաքում հալածանքների են ենթարկվել արմատական մուսուլմանների կողմից։ Չեխական ռադիոն ընդգծել է, որ սա Իրաքի քրիստոնյաների առաջին խումբն է, որոնց ընդունելու է հանրապետությունը։
Հաղորդվում է, որ առաջիկա շաբաթներին Իրաքից Չեխիա կժամանի երկրորդ խումբը՝ 20 մարդ։ Նրանց տեղավորել են Հարավային Մորավիայում գտնվող հանգստի տներից մեկում։ Այդ ընթացքում Չեխիայի իշխանություններն ու հումանիտար հիմնադրամները նրանց կօգնեն տեղավորվել աշխատանքի, և ընտրել բնակատեղի։
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



