Կուրսկում ծանր մարտեր են. ի՞նչ է կատարվում այս պահին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Դաշնության Կուրսկի շրջանի Սուջա քաղաքի մի մասը ուկրաինական բանակի վերահսկողության տակ է։
Այս մասին տեղեկություն են տարածել ռուսական Telegram ալիքները։
Տարածքում աշխատող մի շարք ռազմական լրագրողներ հայտնում են, որ քաղաքում շարունակվում են ծանր մարտերը։ Ըստ նրանց տեղեկությունների՝ ուկրաինական բանակն այժմ վերահսկում է քաղաքի մեծ մասը.
«Ռուս զինվորներից բացի, քաղաքի այս հատվածի պաշտպանությանը ներգրավվել են տեղական ինքնապաշտպանական ստորաբաժանումները։ Այս քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր է, գրեթե ամբողջությամբ կորած է։ Ռուսական բանակը գործնականում կանխել է ուկրաինացի զինվորականների առաջխաղացումը Կորենեվո գյուղի ուղղությամբ։ Ներկայումս ինտենսիվ մարտեր են ընթանում Լոկնյա, Նիկոլսկի, Վիկտորովկա և Կրուգլենսկոյե բնակավայրերի համար»։
Հաղորդվում է, որ գիշերվա ընթացքում ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը Կուրսկի երկնքում ոչնչացրել են 6 անօդաչու թռչող սարք և 5 հրթիռ։
Միաժամանակ հակասական լուրեր են գալիս տարածաշրջանից։ Այսպես, շրջանային վարչակազմը հայտնել է ուկրաինական բանակի նահանջի մասին։
Նշենք, որ օգոստոսի 7-ից Կուրսկի մարզում արտակարգ դրություն է մտցվել։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live