Ինչ է կատարվել գիշերը. ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՌԴ ՀՕՊ համակարգերը գիշերվա ընթացքում Ռուսաստանի սահմանամերձ հատվածներում և Սև ծովում 75 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այդ մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Անցյալ գիշերվա ընթացքում, երբ ուկրաինական ռեժիմը փորձել է ԱԹՍ-ների միջոցով ահաբեկչական հարձակում գործել, ՀՕՊ համակարգերի միջոցով 75 հատ դրոն է ոչնչացվել»,- ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ 26 անօդաչու խոցվել է Բելգորոդի մարզի մոտ, 19-ը՝ Լիպեցկի, 7-ը՝ Կուրսկի, 5-ը՝ Բրյանսկի, 4-ը՝ Բոլոնեժի, մեկը՝ Օրլովի, 5-ը՝ Ղրիմի Հանրապետության։ Եվս 8-ը խոցվել է Սև ծովի վրա։
«Բացի դրանից, հերթապահ կրակային միջոցներով Սև ծովի ջրատարածքում ոչնչացվել է առանց անձնակազմի 7 մոտորանավակ, որոնք ուղևորվում էին Ղրիմի թերակղզու ուղղությամբ»,- հավելել են ՌԴ ՊՆ-ում։
Ուկրաինական զինուժը պարբերաբար գնդակոծում է ՌԴ սահմանամերձ հատվածները, ինչպես նաև հարձակվում տարբեր միջոցներով, այդ թվում ԱԹՍ-ներով։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live