Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ներգրավելու Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը․ Կանադայի ԱԳ նախարար
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օրերս պաշտոնական քաղաքական շփումներ են տեղի ունեցել Հայ դատի Կանադայի հանձնախմբի և Կանադայի արաքին գործերի նախարար Մելանի Ջոլիի միջև։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից։
Անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացին՝ նախարար Ջոլին, մասնավորապես, նշել է․ «Կանադան կշարունակի ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն ներգրավելու բանակցային, խաղաղ, քաղաքական միջոցներով Հայաստանի հետ հակամարտության հանգուցալուծմանը՝ հարգելով Հելսինկյան սկզբունքները, ազատ արձակելով կամայական պահվող հայ գերիներին, հարգելով Հայաստանի տարածքային ամբողջականությունը և զերծ մնալով ուժի կիրառումից և սպառնալից հռետորաբանությունից»։
Հայ դատի Կանադայի հանձնախումբը, իր քաղաքական առաջնահերթությունների շրջանակներում, ակտիվորեն շարունակում է աշխատանքները Կանադայի ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։