Մոսկվան խորապես ցնցված է․ Զախարովա
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մոսկվայում ցնցված են Գազայի հատվածում դպրոցին հասցված հարվածից, իսրայելական կողմին կոչ են անում զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Վերահաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խստագույն պահպանման անհրաժեշտության վերաբերյալ… Կոչ ենք անում իսրայելական կողմին զերծ մնալ քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Կարծում ենք, որ դրանք արդարացում չունեն և չեն կարող ունենալ։ Պաղեստինյան կողմի տվյալներով` միայն անցած ամսվա ընթացքում ռմբակոծության է ենթարկվել տեղահանվածների 13 կենտրոն»,-ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում։
Նրա գնահատմամբ` նման ողբերգությունները խաթարում են պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում իրադրության ապաէսկալացմանն ու կրակի շուտափույթ դադարեցմանը, ինչպես նաև պահվող անձանց փոխանակմանն ուղղված միջազգային ջանքերը:
«Տեղի ունեցածը Գազայի հատվածում ռազմական գործողությունները դադարեցնելու և անկլավ անարգել մարդասիրական մուտք հաստատելու պահանջով ՄԱԿ-ի ԱԽ-ի և ԳԱ-ի որոշումները չկատարելու անմիջական հետեւանքն էր։ Այդ կապակցությամբ կրկին ընդգծում ենք այդ բանաձևերի անհապաղ կատարման անհրաժեշտությունը, ինչպես դա պահանջում է ՄԱԿ-ի կանոնադրությունը, ինչը թույլ կտար ապահովել հրադադարի երկարաժամկետ ռեժիմ հաստատել, անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և պայմաններ ստեղծել հակամարտության կարգավորման ջանքերը քաղաքական-դիվանագիտական հարթություն տեղափոխելու համար»,-կարծում է նա։