Երկու օլիմպիական խաղերի հաղթող, վազորդ Կիպչոգեն մնացել է առանց մեդալի
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Քենիայի ներկայացուցիչ Էլիուդ Կիպչոգեն չի կարողացել հաղթահարել Փարիզի Օլիմպիական խաղերի մարաթոնյան տարածությունը։ 30 կիլոմետր անցնելուց հետո մարզիկը ֆիզիկական ցավերի պատճառով ավարտել է ելույթը։
Նախորդ երկու Օլիմպիական խաղերում Կիպոչգեն հավասարը չուներ, այս անգամ՝ Խաղերի ոսկին նվաճեց եթովպիացի Թամիրաթ Տոլան, ով 42 կիլոմետր 195 մետր տարածությունը հաղթահարեց 2 ժամ 6 րոպե 26 վայրկյանում։ Դրանով նա օլիմպիական ռեկորդ սահմանեց։
2019 թվականի հոկտեմբերին 39-ամյա Կիպչոգեն Վիեննայի մարաթոնն ավարտեց 1 ժամ 59 րոպե 40,2 վայրկյանում՝ դառնալով պատմության մեջ առաջին մարզիկը, ով մարաթոնը վազեց երկու ժամից պակաս ժամանակում, սակայն ռեկորդը չվավերացվեց, քանի որ մրցումը չէր անցկացվում աթլետիկայի ֆեդերացիաների միջազգային ասոցիացիայի հովանու ներքո։