Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Լիբանանի հարավում։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ)։
«Իսրայելական օդուժը երեկ հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական օբյեկտներին Քֆարկելայի, Մարվահինի և Մեյս Էլ-Ջաբալի բնակավայրերի շրջանում»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի թելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Բացի այդ, հաղորդվում է, որ իսրայելական օդուժը հարվածել է նաև «Հեզբոլլահի» դիտակետին Լիբանանի Այթա աշ Շաբի շրջանում։
Իսրայելա-լիբանանյան սահմանին իրավիճակը սրվել է 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների մեկնարկից հետո։ Իսրայելական բանակը և լիբանանյան «Հեզբոլլահի» մարտիկներն ամեն օր գնդակոծում են մինյանց դիրքերը։ Լիբանանի ԱԳՆ-ի տվյալներով՝ իսրայելական գնդակոծությունների պատճառով շուրջ 100 հազար մարդ ստիպված են եղել լքել իրենց տները Լիբանանի հարավում։ Իսրայելական կողմը հայտնել է, որ նմանատիպ իրավիճակում է հայտնվել Հյուսիսային Իսրայելի մոտ 80 հազար բնակիչ։