Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Քերիի ու Ֆաբիուսի հետ
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների վերաբերյալ հեռախոսազրույցներ է ունեցել Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի իր գործընկերներ Ջոն Քերիի և Լորան Ֆաբիուսի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այն մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
ԱՄՆ պետքարտուղար Քերիի հետ զրույցում քննարկվել է ՄԱԿ-ում Սիրիայի վերաբերյալ նախատեսվող բանակցությունների հարցը: Կողմերը մտքեր են փոխանակել Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից իրականցվող ռազմական գործողությունների վերաբերյալ:
Քերիի հետ զրույցից հետո Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ֆաբիուսի հետ: Այս անգամ ևս քննարկվել են սիրիական զարգացումներն ու այս թեմայով Ժնևում կայանալիք բանակցությունները:
1
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
2
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



