Իլոն Մասկի հետ Թրամփի հարցազրույցը ունկնդրել է X-ի 1,3 մլն օգտատեր․ ինչից են խոսել նրանք
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ նախկին նախագահ, Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը X-ի հարթակում հարցազրույց է տվել ամերիկացի գործարար Իլոն Մասկին։
Reuters գործակալությունից հայտնում են, որ Թրամփի և Մասկի զրույցն ունկնդրել է 1,3 մլն օգտատեր:
Անդրադառնալով ԱՄՆ նախագահի պաշտոնի համար պայքարին՝ Թրամփը կարծիք է հայտնել, թե գործող նախագահ Ջո Բայդենը ընտրապայքարը լքել է «հեղաշրջման» հետևանքով, քանի որ չի ցանկացել հանել իր թեկնածությունը, սակայն դա պնդել են դեմոկրատները: Իր հիմնական մրցակցին՝ Քամալա Հարիսին, Թրամփը «ոչ կոմպետենտ» է անվանել։
Նախկին նախագահը խոստացել է Սպիտակ տուն վերադառնալու դեպքում ստեղծել «Երկաթե գմբեթ»՝ ՀՕՊ արդյունավետ համակարգ Իսրայելի օրինակով։ Թրամփի խոսքով՝ աշխարհի համար ամենամեծ սպառնալիքը այսօր միջուկային պատերազմի վտանգն է։
Մասկի հետ զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփն ընդգծել է, որ Վլադիմիր Պուտինը, Սի Ծինփինը և Կիմ Չեն Ընը «լավ մարզավիճակում են»։ Նա հույս է հայտնել նորից լավ հարաբերություններ ունենալ այդ ղեկավարների հետ։
Մեկնաբանելով Ուկրաինայում պատերազմը՝ Թրամփը նշել է, որ իրենից շատ ոչ ոք չի անհանգստանում այդ խնդրով։ Խոսելով ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Կիևին ցուցաբերվող օգնության մասին՝ Թրամփը չի սպառնացել Վաշինգտոնի կողմից այդ աջակցության կրճատմամբ, սակայն ակնարկ է արել, որ ճիշտ կհամարի ԵՄ-ի կողմից օգնության ավելացումը:
Հիշեցնենք՝ միլիարդատեր Իլոն Մասկն երեկ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հարցազրույց է վարել X սոցիալական մեդիա ցանցում։
Մասկի նախաձեռնությամբ դրամահավաք էր նաև կազմակերպել՝ ի աջակցություն Թրամփի քարոզարշավի: Ժամանակին Էլեկտրական մեքենաների քննադատ Թրամփը ևս վերանայել է իր մոտեցումը էլեկտրամոբիլների նկատմամբ։