Զգալիորեն ավելացել են ճանաչողական այցերը ԶՊՄԿ տարածք
ЭКОНОМИКАԶգալիորեն ավելացել են ճանաչողական այցերը ԶՊՄԿ տարածք
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը խրախուսում է ճանաչողական այցերն ընկերության տարածք։ Վերջին տարիներին զգալիորեն աճել է հանքի արտադրական և ոչ արտադրական տարածքներ տարբեր հետաքրքրված խմբերի այցելություները։
Այսպես՝ 2018թ. -ին ունեցել ենք 126 այցելու, 2019թ․՝ 220, 2020թ․՝ 96, 2021թ․՝ 174, 2022թ․՝ 218, իսկ 2023թ․-ին՝ 348, իսկ այս տարվա միայն առաջին 7 ամսվա ընթացքում՝ 1599։
Ընթացիկ տարում մենք արդեն գերազանցել ենք 2018-2023թթ․ ցուցանիշները՝ միասին վերցրած։
Այցելուների խմբերը ներառում են թե՛ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, թե՛ ուսանողների, դպրոցականների, մասնագիտական բուհերի դասախոսների և պրոֆեսորադասախոսական կազմի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների։
Նման այցելությունները նպաստում են ոչ միայն ԶՊՄԿ-ի, այլև ոլորտի մասին ավելի օբյեկտիվ պատկերացում կազմելուն, միֆերն իրականությունից տարանջատելուն և տնտեսության առաջատար կազմակերպության ամենօրյա գործունեությանը և մասնագետներին ծանոթանալուն։
1
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты
2
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
3
То что Азербайджан унижает, это вина нашего политического руководства
4
Как были чмошниками , так и остались
5
Сейчас Армения находится в большей зависимости, чем когда-либо



