Քայլի Ջենները դարձել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի առաջին անդամը, ով զարդարել է բրիտանական Vogue-ի շապիկը
ЛАЙФՔայլի Ջենները դարձել է Քարդաշյան-Ջեններ ընտանիքի առաջին անդամը, ով զարդարել է բրիտանական Vogue-ի շապիկը։
27-ամյա ռեալիթի աստղը նախկինում հայտնվել էր Չեխոսլովակիայի Vogue-ում եւ ամսագրի հոնկոնգյան տարբերակում։
Քայլին անհավանական տեսք ունի շապիկին՝ մինչեւ ազդրը բացվածքով մանուշակագույն ատլասե զգեստով․ հարցազրույցում նա պատմել է, թե ինչպես է «հայտնվել» նորաձեւության ոլորտում։
«Ես շատ ավելի եմ խորասուզվում նորաձեւության աշխարհ, եւ Նորաձևության շաբաթը շատ զվարճալի էր: Մտածում եմ՝ «Ինչո՞ւ ես դա նախկինում չէի անում»: Ամեն անգամ, երբ գնում եմ Փարիզ... Ինձ դուր է գալիս այդ արագ տեմպը։ Սա միանգամայն նոր աշխարհ է»:
Նկարահանումների ժամանակ Քայլին սպիտակ բոդիով եւ շագանակագույն ցանցավոր մինի զգեստով ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը։
Մեկ այլ հիասքանչ լուսանկարում Քայլիին միացել են նրա դուստրը՝ Սթորմին եւ որդին՝ Էյր Վեբսթերը:
«Ես 19 տարեկան էի, երբ հղիացա, իսկ 20 տարեկանում ծննդաբերեցի... Անկախ նրանից, թե ինչի միջով եմ անցնում, ինչպիսի տեսք ունեմ կամ ինչ է ասում համացանցն իմ մասին, ես տուն եմ գալիս, եւ երեխաներս անվերապահորեն սիրում են ինձ: Նրանք, պարզապես, տարված են ինձանով, եւ դա ինձ սովորեցրել է մի փոքր ավելի հեշտ շարժվել կյանքում»:
Քայլին նաեւ քննադատել է այն ենթադրությունները, որ ինքը Օզեմպիկ է օգտագործել նիհարելու համար եւ ասել է, որ չի կարծում, որ ինքը «բավականաչափ համակրանք» է ստացել մարդկանց կողմից:
«Ես վերադարձել եմ այն քաշին, որն ունեցել եմ մինչեւ աղջկաս ու տղայիս ունենալը... Բոլորը մոռացե՞լ են, որ ես երկու երեխա ունեմ եւ երկու հղիության ժամանակ էլ գիրացել եմ 27 կգ-ով: «Ես վերջապես կորցրել էի հետծննդյան քաշս աղջկաս ծնվելուց հետո, իսկ երկու ամիս անց կրկին հղիացա»։
«Ես զգում եմ, որ մարդիկ ինձ կամ ընդհանրապես կանանց բավարար կարեկցանք չեն ցուցաբերում»,-ասել է Քայլին: