Սա մեր իրավունքների խախտում է, առաջին անգամ ունենք արգելված հաղորդում. Վազգեն Սաղաթելյան
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Սա մեր իրավունքների խախտում է, առաջին անգամ մեր նորագույն պատմության մեջ ունենք արգելված հաղորդում»: Այդ մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմնեմնիմի» պոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանը՝ անդրադառնալով դատարանի որոշմանը, համաձայն որի՝ նա և Նարեկ Սամսոնյանը ևս երեք ամիս չեն վարի պոդքասթը:
«Իշխանությունը գիտի, որ իրենց նկատմամբ ոչ նորմատիվ լեքսիկան ստանում է դրական արձագանք ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնության կողմից, ու իրենք ջայլամի պես ուզում են գլուխները մտցնեն մի տեղ, որ չլսեն ու չտեսնեն դա: Իրենց վիրավորում է այն, որ մարդիկ, որոնք նայում են պոդքասթը, համաձայն են մեզ հետ»,-ընդգծեց նա:
Սաղաթելյանը նշեց՝ չի հասկանում՝ որն է հարթակն արգելելու իմաստը: «Եթե ինքն ասում է՝ Վազգե՛ն ջան, գնա խոսիր ուրիշ տեղ, այդ ստուդիան արգելված է, դրա իմաստը ո՞րն է: Ախր, այդ ստուդիան չի չէ՞ պարտադրել, որ մենք Նիկոլին ասենք, թե ով է ինքը: Ես, որ գնում եմ ուրիշ ստուդիա, միևնույնն է՝ ես Նիկոլի մասին նույնն եմ կարծում»,- ընդգծեց նա:
Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենք այլ նախագծեր ունեն, սեպտեմբերից նոր եթերաշրջան են անելու: «Մենք մեր խոսքը տեղ կհասցնենք: Շատ դժվար է օրվա իշխանությունների որակից ելնելով՝ իրենց մասին խոսել նորմատիվ լեքսիկայի շրջանակներում, բայց մենք դա անում ենք ու կարող ենք անել»,- շեշտեց նա: