Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ОБЩЕСТВО«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью Forbes
5
День рождения в Италии с Юнибанком



