Գևորգ Կոստանյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
ПОЛИТИКАՀՀ գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 25-ից 30-ը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
Այցի շրջանակներում Գ. Կոստանյանը Ստրասբուրգում հանդիպումներ կունենա Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդի (Guido Raimondi), Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի (Nils Muižnieks), Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջաննի Բուքիկիոյի (Gianni Buquicchio), Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբյորն Յագլանդի (Thorbjørn Jagland) հետ:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Как только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через час
4
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17
5
К сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти факты



