Թբիլիսիում շենք է փլուզվել. կան զոհեր
ОБЩЕСТВОՎրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում փլուզվել է կիրառական մաթեմատիկայի եւ ֆիզիկայի ինստիտուտի շինության մի մասը։ Փլուզումը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ապամոնտաժման աշխատանքների ժամանակ։ Փլատակների տակ 4 մարդ է մնացել։ Նրանցից մեկին հաջողվել է փրկել։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների գործակալությունը, մնացած 3-ը զոհվել են։
Դեպքի վայր են ժամանել փրկարարները եւ շտապ օգնությունը, փոխանցում է «Գրուզիա Օնլայն»-ը։
Շենքը, որի մի մասը փլուզվել էր, պետք է վերակառուցվեր եւ բարձրանար մի քանի հարկով։ Լրատվամիջոցները հայտնում են, որ բանվորներն աշխատել են 24-ժամյա ռեժիմով։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
5
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom



