Վերջին 14 օրում Հայաստանում COVID-19-ի լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել․ իրավիճակը լարվու՞մ է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Համաճարակային իրավիճակն աշխարհում վարակիչ որոշ հիվանդությունների առումով գնալով լարվում է:
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը խորհրդակցություն է անցկացրել ԱՆ Հիվանդությունների վերահսկաման և կանխարգելման ազգային կենտրոնի, ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի և ԱՆ մասնագիտական ստորաբաժանումների պատասխանատուների հետ և քննարկել տարածաշրջաններում և մեր երկրում համաճակային իրավիճակը:
Լենա Նանուշյանը նշել է, որ արձակուրդային սեզոնի ավարտին կարմրուկի, կապույտ հազի, ջրծաղիկի, վարակիչ մյուս հիվանդությունների դեպքերի աճից խուսափելու համար անհրաժեշտ է ուժեղացնել ուսումնական հաստատություններում կանխարգելիչ միջոցառումները և ծնողներին իրազեկել ժամանակին երեխաներին պատվաստելու կարևորության մասին:
ՀՎԿԱԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ անդրադարձ է եղել նաև Կապիկի ծաղիկ հիվանդությանը, որով պայմանավորված նախօրեին ԱՀԿ-ն հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ է հայտարարել:
Թեև Հայաստանում հիվանդության ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր, այսուհանդերձ, Լենա Նանուշյանը նշել է, որ անհրաժեշտ է սահմանային անցակետերում գործընկերների հետ դեպքերի վերհանման մեխանիզմները հստակեցնել:
Հանդիպման ավարտին Լենա Նանուշյանը հանձնարարել է երկրում շրջանառվող բոլոր տեսակի վարակիչ հիվանդությունների համաճարակային հսկողությունը ուժեղացնել, հստակեցնել իրավական կարգավորումները և բարձրացնել իրազեկվածությունը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live