Ереван, 13.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Նոր պանդեմիա՞․ աշխարհը կրկին «կփակվի՞»

ОБЩЕСТВО

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2020 թվականը բոլորիս ցույց տվեց ՝ ամբողջ աշխարհը հնարավոր է «փակել», ամիսներով կտրվել կյանքից և մարդկանց պահել փակի տակ։ Այն, ինչ ցույց էին տալիս ֆիլմերում՝ դատարկ փողոցներ, էպիդեմիա, միլիոնավոր մահեր դարձավ իրականություն։

Թվում է դա անցյալում է, սակայն, COVID-19-ը ոչ մի տեղ չի գնացել, ավելին   վերադարձել է։

ԱՀԿ մասնագետները նշել են, որ COVID-19-ի «Օմիկրոնի» ենթատեսակներով պայմանավորված ևս կայուն աճ կա աշխարհի բոլոր տարածաշրջաններում: Վերջին 14 օրում Հայաստանում լաբորատոր հաստատված 29 դեպք է գրանցվել: Հիվանդության ընթացքը թեև ծանր չէ, այս պահին Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութը ունի բարձր արդյունավետություն շրջանառվող ենթատեսակների դեմ:

Բացի COVID-19-ից, փորձագետները ահազանգում են նոր մահացու հիվանդության՝ Օրոպուշի մասին, որի դեմ պատվաստանյութ դեռ չկա, բայց այն արդեն հասել է Եվրոպա։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը՝ հղում անելով Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի տվյալներին։ Վերջին երկու ամսվա ընթացքում եվրոպացի բնակիչների մոտ գրանցվել է պոտենցիալ մահացու նոր վիրուսով վարակվելու 19 դեպք։ Հայտնի է, որ վիրուսը տարածվում է միջատների՝ մրջյունների և մոծակների խայթոցների միջոցով։

Արդյո՞ք COVID-19-ը կամ նոր այս վիրուսը կտարածվեն Հայաստանում, արդյո՞ք ռիսկ կա, որ ամբողջ աշխարհում կրկին կարող է կարանտին հայտարարվել. MediaHub-ը զրուցեց «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար, համաճարակաբան, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանի հետ, որը նշեց՝ «արձանագրելու համար COVID-19-ը հետ եկել է, թե՞ ոչ, պետք է արձանագրել COVID-19-ը եղե՞լ է Հայաստանում»։

«Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրահանգել էր, որ բոլոր թոքաշնչառական վարակները դիագնոզեն որպես COVID-19-ը, ինչը նոնսենս է՝ գիտության մեջ նման բան չկա։ Առ այսօր մենք չգիտենք այդ վարակը արդյո՞ք եղել է, քանի՞ հոգի է այդ վարակից մահացել։ Հազարավոր մարդիկ մեր երկրում տեղյակ չեն իրենց հարազատները ինչի՞ պատճառով են  կյանքից հեռացել»,– ասաց Գրիգորյանը։

Շատ անգամ մարդկանց կամքին հակառակ տարել են հիվանդանոց, ըստ Գրիգորյանի, երկու–երեք օրից սև պարկի մեջ մարմինը հանձնել են հարազատներին․ «Եվ եթե հիշեք՝ խոսակցություններ կային, որ հարզատները բողոքում էին՝ ատամները ջարդված և բերանները սքոչով կապած էին սև պարկի մեջ հանձնում»։

Ապա շարունակեց.

«Մեր մոտ շնչառական վարակները միշտ էլ եղել են, աշնանը նման դեպքերի աճ է գրանցվում ու դա այլ հարց է՝ այդ վարակները իրականում կախտորոշվեն որպես իրական վարակներ, թե անունը կդնեն COVID և ինչպես դրսից հրահանգել են՝ քովիդափսիխոզով կփորձեն ահաբեկել մեր բնակչությանը, ինչպես մի անգամ արդեն արեցին»,– նշեց նա։

Իսկ նոր տարածվող մահացու որակվող հիվանդության մասով էլ Գրիգորյանը նշեց՝ այդ վիրուսը նոր է հայտնաբերվել, մոծակներն են տարածում, կասկածներ կան, որ լատինոամերիկյան երկրներում կենսաբանական փորձակումների արդյունքում է առաջացել, մեր մոտ ևս այդ մոծակները հայտնվել են և հիպոթետիկորեն հնարավոր է տարածումը, բայց պանդեմիայի կամ լայն տարածման  վտանգ Գրիգորյանը չի տեսնում։ Ասում է դեպի սեպտեմբեր եղանակը կփոփոխվի և ռիսկը կնվազի։

Իսկ հարցին՝ թե ի՞նչ կարծիք ունի «Թռչնի գրիպի» մասին, որով պարբերաբար մարդկամց վախեցնում են, Գրիգորյանը նշեց․ 

«Թռչնագրիպի համար լեգենդներ են ստեղծել, վիրուսի վրա բավականին երկար ժամանակ աշխատել են, ըստ իս՝ հաջորդ պանդեմիայի թեկնածուն հենց «թռչնագրիպի վիրուսը» կլինի։ Ես համարում եմ լուրջ սպառնալիք, ըստ ամենայնի՝ որոշ չմարդների մի խմբավորում որոշել է, որ այդ վիրուսն է լինելու, քանի որ այդ վիրուսի մահացության աստիճանը բավականին բարձր է։ Անունը դնում են պանդեմիա կամ էպիդեմիա, բայց նույնն է, որ մարդասպանությունը որակել կյանքից հեռանալ»,– ասաց Գրիգորյանը։

Եզրափակելով մեր զրուցակիցը նշեց՝ որքան մոտ են ԱՄՆ նախագահական ընտրությունները, այնքան Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տնօրենի պաշտոնը խայտառակողը փորձում է շեղել ուշադրությունը «Կապիկի ծաղիկ» հիվանդությամբ,  և հենց   ընտրությունների արդյունքից է կախված՝ կլինի՞, թե՞ չի լինի նոր «պանդեմիա»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank Секреты мира финансов в лагере «Айорди»: Idram&IDBankВТБ (Армения) продолжает развивать возможности кредитования малого бизнесаПри поддержке Ucom стартовал второй этап образовательной программы ArmDrone по FPV-дронам А сейчас Алиев требует закрыть АЭС.Браво, господа, аплодисментыЛидер Движения «Всеармянский фронт» Аршак Карапетян проведёт пресс-конференцию на тему «События на Южном Кавказе, внутриполитическая ситуация в Армении»