Պարզվել է Թուրքիայի Իզմիր նահանգում անտառային հրդեհի պատճառը
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայի Իզմիր նահանգի անտառներից մեկում բռնկված և դեպի բնակելի թաղամասեր տարածված հրդեհի պատճառը եղել է 3 մարդկանց վառած կրակը, ովքեր եկել են խնջույքի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Իբրահիմ Յումակլին։
Մեկնաբանելով երկրում շարունակվող հրդեհները՝ նախարարն ասել է, որ ակտիվ միջամտության արդյունքում՝ հնարավոր է եղել նվազեցնել օգոստոսի 15-ի երեկոյան Իզմիրի Կարսիյակա շրջանում բռնկված հրդեհի ուժգնությունը։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են անտառային տարածքներում, որոշ տներում և արտադրական օբյեկտներում՝ Կարշիյակա, Բայրաքլի և Չիգլի շրջանների սահմաններում։ Թանձր ծուխը տեսանելի է քաղաքի բազմաթիվ հատվածներից։ Հրդեհից վնասվել են մի շարք տներ, այդ թվում՝ տասհարկանի բնակելի շենք, անտառապատ տարածքների հարակից տարածքներում գտնվող մեքենաներ: Բնակելի տարածքներին այս պահին վտանգ չի սպառնում։
Յումակլիի խոսքով՝ ողջ երկրում բռնկված հրդեհներից ոչ մեկի արդյունքում՝ զոհեր և վիրավորներ չկան։ Հետաքննության ընթացքում Իզմիրում բերման է ենթարկվել 2, իսկ Բոլուում՝ 4 հոգի։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live