Բելգիայի «Տիանժ» ԱԷԿ-ում վթարը ջրի արտահոսի Է հանգեցրել երկրորդ Էներգաբլոկում
МЕЖДУНАРОДНОЕԲելգիայի «Տիանժ» ԱԷԿ-ում վթարը ջրի արտահոսի Է հանգեցրել կայանի երկրորդ Էներգաբլոկում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 25-ին այս մասին հաղորդել Է RTL հեռուստաալիքը: Տեղական իշխանությունները վստահեցնում են, որ միջադեպը «ճառագայթային սպառնալիք չի ներկայանում բնակչության համար»:
«Երկրորդ Էներգաբլոկում տեղի Է ունեցել ջրի ոչ մեծ արտահոս մեքենաների սրահի օժանդակ սարքաշղթայից: Ոչ մի կարգի ռիսկեր թույլ չտալու համար մենք որոշում ընդունեցինք նվազեցնել ռեակտորի հզրությունը»,- հայտարարել Է կայանի մամուլի քարտուղար Սերժ Դոբին:
Բելգիայի խորհրդարանը մեկ ամիս առաջ իր որոշմամբ տասը տարով երկարացրել Է Բելգիայի «Տիանժ» եւ «Դուլ» երկու ատոմակայանների ծառայության ժամկետը: Ավելի վաղ ենթադրվում Էր, որ ռեակտորների փուլ առ փուլ փակումը, որոնք լիովին սպառել են իրենց 40-ամյա տեխնոլոգիական պաշարը, կսկսվի 2016 թվականին: Սակայն դրանց փակումը որոշել են հետաձգել երկրի Էներգահամակարգում արտադրական հզրությունների սուր պակասուրդի պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



