«Փյունիկը» պարտվեց «Ալաշկերտին» (տեսանյութ)
СПОРТՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության երրորդ տուրում չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալեց «Ալաշկերտին»։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պարտություն կրեց 0:2 հաշվով։
17-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց «Ալաշկերտի» վրացի պաշտպան Վաժա Պացացիան։
78-րդ րոպեին հյուրերի երկրորդ գոլը խփեց նիգերիացի կիսապաշտպան Չապի Կատոն։
«Ալաշկերտը» 3 խաղից հետո 4 միավորով չորրորդն է։ Նույնքան միավոր ունի երրորդ տեղում գտնվող «Վանը», որը նույնպես երեք հանդիպում է անցկացրել։ «Փյունիկը» 2 խաղում վաստակել է 1 միավոր եւ 9-րդն է։
Հայաստանի Պրեմիեր լիգա, երրորդ տուր
«Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 0:2
Վաժա Պացացիա, 17, Չապի Կատո, 78
1
Станьте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением
2
Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»
3
«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июле
4
Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян
5
День благодарности клиентам в Ванадзоре: IDBank



