Նիկոլ Փաշինյանը նախընտրական քարոզարշավ է անո՞ւմ
АНАЛИТИКАՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հանրությանը զբաղեցնում է մեկ հեծանիվ քշելով, մեկ՝ մանկամիտ ոտանավորներով կամ այլ, առաջին հայացքից իրականությունից կտրված գործողություններով:
Մինչ տարածաշրջանը մեր շուրջ եռում է, իրանա-իսրայելական դիմակայությունը սրվում, թուրք-ադրբեջանական հարաբերությունները՝ վատանում, Պուտին-Ալիև հանդիպմանն էլ քննարկում են Հայաստանի հարցերը, Փաշինյանն անում է ողջամտության բոլոր սահմաններից դուրս քայլեր։
Շատ վերլուծաբանների կարծիքով, երկրի ղեկավարի աթոռը զավթած անձի գործողությունները լիովին տեղավորվում են նախընտրական քարոզարշավի տրամաբանության մեջ։ Խորհրդարանական հաջորդ ընտրություններն ըստ կարգի, 2026 թ. պիտի կայանան, բայց արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին Հայաստանում պարբերաբար են խոսում։ Թեպետ Փաշինյանի վարկանիշն անհուսալիորեն ցածր է, բայց նա հրաշալի հասկանում է, որ ընդդիմությանն անակնկալի պիտի բերել, կանգնեցնել փաստի առջև, վարչական, քրեական ու ֆինանսական ռեսուրսները չարաշահելով կրկին մեծամասնություն ստանձնել խորհրդարանում։ Վերջին տարբերակով, ԱԺ քարշ տալ սեփական «արևմտամետներին»՝ նրանց հետ կոալիցիա կազմելու համար։ Չի բացառվում, որ Փաշինյանը գործում է հենց այդ տրամաբանությամբ՝ իր իշխանության վերարտադրությունն ապահովելու համար։
Նարինե Սարիբեկյան
1
Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян
2
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри
3
Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей ср...
4
Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному году
5
Кто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян



