Ереван, 21.Ноябрь.2024,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


Ամենահազվագյուտ ու թանկարժեք կապույտ ադամանդը. ի՞նչ պատմական դեմքեր են եղել նրա սեփականատերերը. «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակին Bvlgari բարձր ոսկերչության ցուցադրության հրավիրված աստղն է եղել Farnese երկնագույն ադամանդը, որը ադամանդագործության՝ հարուստ պատմությամբ եզակի գոհար է: Պատրա՞ստ եք լսել նրա մասին:

Քարի անվանումն արդեն իսկ խոսում է Իտալիայի հետ նրա կապի մասին: Ֆարնեզե տոհմը առաջին անգամ հիշատակվել է պատմական աղբյուրներում 980 թվականին՝ որպես հին Օրվիետոյի տիրակալ: Տոհմի պատմությունը իսկապես ցնցող շրջադարձ է կատարել 15-րդ դարի վերջին, երբ Ալեսանդրո Ֆարնեզեն (1468-1549) դարձել է Պողոս 3–րդ Հռոմի պապ։ Հետո նրա որդին՝ Պիերո Լուիջին, դարձել է Պարմայի առաջին դուքսը և հիմնադիրը։ 1714 թվականին Եղիսաբեթը՝ Ֆարնեզեների տան վերջին արքայադուստրը, մեծացրել է ընտանիքի փառքը՝ ամուսնանալով թագավոր Ֆիլիպ 5-րդի հետ և դարձել Իսպանիայի թագուհի: Երկարատև պատերազմի պատճառով իսպանական թագի ֆինանսական դրությունն այն ժամանակ եղել է ողբալի: Բայց ապագա թագուհուն պետք էր արժանի հարսանեկան նվեր մատուցել: Ընդ որում, իսպանական բոլոր գաղութները պետք է հարսանեկան նվերներ ուղարկեին: 1715 թվականի սկզբին Կուբայից 12 նավ է դուրս եկել՝ բեռնված ոսկով, մարգարիտներով, ադամանդներով և հսկայական զմրուխտներով։ Ցավոք սրտի, Ֆլորիդայի ծոցում նավատորմն ընկել է փոթորկի մեջ, և խորտակվել է 11 նավ։ Միայն մեկ նավ է հասել Սևիլիա, և հենց դրա մեջ է եղել Ֆիլիպինյան կղզիների նահանգապետի հարսանեկան շքեղ նվերը՝ 6,16 կարատանոց կապույտ ադամանդը:

Եղիսաբեթի միությունը Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5–րդի հետ շատ ուրախ ու բեղմնավոր է եղել: Եղիսաբեթի սիրելին եղել է երկրորդ որդին՝ Ֆիլիպը: 1748 թվականին նրան հաջողվել է ապահովել Պարմայի և Պյաչենցայի դքսի տիտղոսը՝ Ֆարնեզեների ընտանիքի նախնիների տիրույթը, որում արական սեռի ժառանգներ չեն եղել։ Ֆիլիպը նավով գնացել է Իտալիա, և ենթադրվում է, որ այդ ժամանակ է մայրը նրան նվիրել կապույտ ադամանդը։ Հետո ավելի քան 250 տարի Farnese կապույտ ադամանդը պահվել է ընտանիքի գանձարանում: Իսկ 2018 թվականին ադամանդը Պարմա Բուրբոնների ժառանգները վաճառել են Ժնևում կայացած աճուրդում 6,7 միլիոն դոլարով։

Farnese երկնագույն ադամանդը օգտագործվել է երկու եղանակով՝ քորոց փողկապը զարդարելու համար կամ որպես մեծ ադամանդե տիարա: Կապույտ ադամանդները բնության մեջ չափազանց հազվադեպ են, իսկ Ֆարնեզե ադամանդը համարվում է աշխարհում ամենահազվագյուտներից մեկը։ Սակայն շքեղության էությունն այն է, որ ամեն կերպ ընդգծվի բնական գեղեցկությունը։ Բայց 2018 թվականի մայիսին այն գնողները ինտուիտիվ կերպով հասկացել են դրա չօգտագործված ներուժը և առաջարկել հղկել քարը, բարձրացնել մաքրությունը և գույնի հագեցածությունը: Ավելի քան տասն ամսվա տքնաջան աշխատանքի՝ հղկման արդյունքում քարը կորցրել է ընդամենը 0,13 կարատ քաշ, ուստի, հիմա էլ ադամանդի քաշը՝ 6,03 կարատ, մնում է բավականին տպավորիչ։

Ֆարնեզե ադամանդի իրական գույնի բացահայտումը հղկման միջոցով դարձել է ստեղծագործական ըմբռնման միայն առաջին քայլը, ոսկերչական տան համար կարևոր է եղել այն տեղադրել նման եզակի քարին արժանի զարդի մեջ: Bvlgari-ի դիզայներները մշակել են զարդերի մի շարք տարբերակներ, որոնք կարող են բարձրացնել ադամանդի գեղեցկությունը: Հիանալի առաջարկվող լուծումներից մեկը ներառել է տիարայի և վզնոցի համադրությունը՝ մեջտեղում՝ ադամանդը։

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

В Армении выделили свыше 1 млрд драмов на ремонт и строительство школ и детсадов Министр: Россия нанесла экологический ущерб Украине на 71 млрд. долларов Дети Фонда «Музыка во имя будущего» посетили IDBankКурсы валют в Армении Захарова выступила с комментарием в связи с поступившим ей звонком в прямом эфире Романосу Петросяну все еще не предложили должность главы КГД Юнибанк первым в Армении выпустил субординированные облигацииВ Армении сократят помощь для арцахских беженцевАрмянский предприниматель строит новую канатную дорогу на горной вершине КрымаОванес Чрагян из города Армавир стал победителем Первенства мира по универсальному боюПалата депутатов Люксембурга потребовала от Баку немедленного освобождения незаконно заключенных лицАвантюризм кадровых движений: «Паст»Нынешняя власть Армении - факелоносец антиармянской повестки дня: «Паст»Как собираются лишить эту власть возможности получить мандат в будущем? «Паст»«В стране существует большая коррупция, во главе которой стоит Никол Пашинян»: «Паст»Примечательное предложение: физические лица могут получить грант в размере 1 миллиона, а общественные организации – в размере 3 миллионов российских рублей: «Паст»Концерт к 155-летию со дня рождения Комитаса прошел в Краснодарской филармонии им. ПономаренкоКарине Кочар: Рубен Кочар сжигает славу своего отца, хочет запомниться в истории Трамп выдвинул кандидатуру юриста Мэтью Уитакера на пост постпреда США при НАТО В Тавушской области вновь зафиксировали леопарда Ушел из жизни известный армяно-грузинский художник Тенгиз Микоянц Ford сократит 4 000 рабочих мест в Европе 24News: Пашинян потребовал освободить здание Брюсова до весны 2025 года 62-летняя Деми Мур сияет молодостью на мероприятии Elle Women In Hollywood «Ноа» - «Арарат» - 4:0 (видео) Анна Акопян в Риме посетила больницу, в которой лечатся украинские дети В общеобразовательных заведениях Армении проводятся занятия для учителей Курсы валют в Армении Элинар Варданян: То, что у оппозиции действительно есть упущения, никто не может отрицать НС Армении ратифицировал соглашение о свободной торговле между ЕАЭС и ИраномСМИ назвали возможные сроки начала переговоров России и Украины Арпине Саркисян будет назначена главой МВД РАЕС направит в Грузию "политическую миссию"Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городахЧЕ: Результаты армянских шахматистовПрограмма «Здоровая Евразия» вызвала большой интерес на MedMeet 2024Азербайджанцы стали настоящей головной болью в России։ «Паст»Принесет ли Армении какую-либо пользу членство в Римском статуте? «Паст» Скажешь, чтобы и он написал заявление: «Вотсапские увольнения» будут продолжительными: «Паст» Эксклюзивная платформа для сферы туризма: «Паст» Находясь ниже плинтуса говорят о «плинтусном» рейтинге: «Паст» Компания Ucom запустила сеть 5G в еще 11 городах Компания UPay присоединилась к инфраструктуре Open QR компании IdramБесплатная карта Mastercard и 10% idcoin за безналичные покупки. IDBankГламурные аутфиты звезда на церемонии вручения премии Governors Awards в Лос-Анджелесе Ким Кардашьян продемонстрировала свою скульптурную фигуру в нижнем белье Dolce & Gabbana x SKIMS Джордж Клуни восхищен Евой Лонгорией: «Она надирает задницы» Сарик Андреасян и Лиза Моряк ждут второго ребенка Эксперт: Решения в Армении принимает один человек с неясными мотивациями NBC News: В результате израильских атак оказалось под угрозой исчезновения древнее историческое наследие Ливана