Վիճաբանություն՝ Երևանում, որն ավարտվել է դանակահարությամբ․ վիրավորը 44-ամյա տղամարդ է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ օգոստոսի 19-ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանոթյան Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «կրծքավանդակի աջ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանն ու նույն բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ Սամվել Մամիկոնյանը:
Տեղում ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, սակայն բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:
Մինչ «Էրեբունի» հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, ոստիկանության էրեբունու բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 44-ամյա Հովհաննես Հ.-ն է:
Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ ժամը 21:30-ի սահմաններում Այվազովսկի փողոցի 7-րդ հասցեի դիմաց 35-ամյա Հրաչյա Հ.-ն, ով վարձակալական հիմունքներով բնակվում է Նոր Արեշ 26-րդ փողոցի տներից մեկում, վիճաբանել է հիվանդանոց տեղափոխված Հովհաննես Հ.-ի հետ, որի ժամանակ իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին:
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «մարմնական վնասվածք պատճառելու» հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել են «ՎԱԶ 21099» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ առկա են դանակ և արնանման հետքեր:
Կան կասկածներ, որ հայտնաբերված դանակը հանցագործության գործիքն է:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ: