Ամենաթողություն՝ ՊՆ-ում
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։
«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը» ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանն է, ում կառավարման օրոք բանակում մահերը, ցավոք, դարձել են սովորական:
Ինչպես զինվորը մատնվեց անտարբերության
Oգոստոսի 9-ին ԱԱԾ սահմանապահ զորքերի ժամկետային զինծառայող է մահացել, ինչի մասին լռում է գերատեսչությունը։ Այս մասին ահազանգել են մահացած զինծառայող Արամայիս Գինոսյանի ծնողները։
Զինծառայողի հայրը՝ Մարզպետ Գինոսյանը պնդում է՝ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի բուժաշխատողների և ԱԱԾ սահմանապահ N զորամասի սպայակազմի մեղավորությամբ ու թողտվությամբ է տեղի ունեցել դեպքը։ Զինվորի հայրը նշում է, որ մինչև 2024 թվականի հունվարը իր տղան որևէ առողջական խնդիր չի ունեցել, ավելին՝ դիմավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ սահմանային համայնք կատարած այցի ժամանակ։
Հետո Արամայիս Գինոսյանն ունեցել է առողջական խնդիրներ ու բախվել է հրամանատարության հանցավոր անտարբերությանը, ինչի պատճառով օրերս մահացել է:
Բանակը՝ անտերության խորհրդանիշ
Բանակում այնքան են հաճախ են նման դեպքեր արձանագրվում, որ ստիպված ենք պնդել՝ գործ ունենք համակարգային ճգնաժամի հետ: Նման դեպքերում կոսմետիկ լուծումներով իրավիճակը չես փրկի. անհրաժեշտ են ՊՆ նախարարի, ԶՈւ Գլխավոր շտաբի պետի փոփոխություններ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live