«Ամենամեծ սուտը իմ մասին` ես ու Հայկը միասին ենք». Եվա Ղարիբյան
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Tert.am Life-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է բլոգեր Եվա Ղարիբյանը:
-Սկզբունք, որին երբեք չեք դավաճանի:
-Ընկերներին դավաճանելը:
-Ի՞նչ կփոխեիք Ձեր արտաքինի մեջ:
-Երևի քիթս:
-Երևանում Ձեր ամենասիրելի հատվածը:
-Իմ տունը:
-Ֆոբիաներ, վախեր ունե՞ք:
-Այո, բարձրությունից:
-Ավելի շատ նեղանո՞ւմ եք, թե՞ նեղացնում:
-Նեղանում:
-Ի՞նչը կարող է Ձեզ հունից հանել:
-Եթե վիրավորեն իմ ընտանիքին կամ կատվիս:
-Վատ մեկնաբանություններին ինչպե՞ս եք արձագանքում:
-Նայած թեմա: Եթե ինչ-որ թեմա է, որ շատ վստահ եմ ինքս իմ մեջ դրա մասին խոսելուց առաջ, մեկնաբանություններն ընդհանրապես չեն «կպնում», բայց, եթե շատ համոզված չեմ ինքս ինձ վրա՝ «կպնում է»:
-Ի՞նչ եք անում տխուր ժամանակ:
-Քնում եմ:
- Հայաստանում ի՞նչ կփոխեիք բլոգինգի մեջ:
-Երբ մարդիկ խոսում են շատ կարևոր թեմաներից զուտ, որովհետև դա թրենդ է, բայց իրենք կրողը չեն այդ ամենի, ինչի մասին խոսում են:
-Ամենամեծ սուտը Ձեր մասին:
-Որ ես ու Հայկը միասին ենք:
-Ինչի՞ մասին եք երազում:
-Երազում եմ, որ հոգեկան ավելի առողջ կետում լինեմ: