Դարձյալ ուշացանք
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանը պաշտոնապես դիմել է BRICS-ին անդամակցելու համար։
Սա կանխատեսելի քայլ էր, սակայն ակնհայտորեն Բաքուն նման քայլի գնաց, երբ դրական համատեքստ ապահովեց BRICS-ի անդամ մի քանի երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից:
Այստեղ նույնպես Հայաստանը, ցավոք, հապաղեց և ուշացավ:
Հայաստանի առևտրային գործընկերների ցանկի նույնիսկ մակերեսային ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ապագան BRICS-ում է:
Իհարկե, փաստերը, ռեալիստական հաշվարկը Հայաստանի իշխանության համար չեն, որը շարունակում է «փրկիչներ» փնտրել Արևմուտքում:
Սակայն Հայաստանի իշխանության պատրանքներն իրականությունը չեն փոխում:
Ինչո՞վ է վտանգավոր այն իրավիճակը, երբ Ադրբեջանը մեզանից շուտ է դիմում BRICS-ին անդամակցելու հարցում:
Եթե Ադրբեջանը մեզանից շուտ անդամագրվի հեռանկարային այս կազմակերպությանը, ակնհայտորեն հետո նախապայմաններ է առաջ քաշելու՝ Հայաստանի հնարավոր անդամակցությունը BRICS-ին թույլ տալու համար:
Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ առանց հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը վերացնելու՝ հնարավոր չէ մտածել անգամ BRICS-ին անդամակցելու մասին:
Սա է խնդիրը, որը անլուծելի վիճակ է ստեղծում Փաշինյանի համար, որովհետև նրա իդեա ֆիքսը Հայաստանը Ռուսաստանի ուղեծրից դուրս բերելն է:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live