ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (22 ՕԳՈՍՏՈՍԻ). Հրդեհ «Նաիրիտի» պահեստարաններից մեկում. «Փաստ»
ОБЩЕСТВО«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1865 – վախճանվել է Ամենայն հայոց կաթողիկոս Մատթեոս Ա Կոստանդնուպոլսեցին։
1892– վախճանվել է նշանավոր գրող և մտավորական Ռափայել Պատկանյանը։
1894– ծնվել է ԽՍՀՄ հայազգի ծովակալ Հովհաննես Իսակովը:
1917 – ծնվել է գրականագետ, թարգմանիչ Մարգարիտ Աթաբեկյանը՝ բանաստեղծ Լևոն Աթաբեկյանի դուստրը և բանաստեղծ Աշոտ Գրաշու կինը։
1919- ղարաբաղցիների ընդհանուր ժողովը ժամանակավոր հրադադար է կնքել Ադրբեջանի հետ։
1938 – ծնվել է արձակագիր, լրագրող Ռաֆայել Ղազանչյանը։
1939 – ծնվել է հոգեբան, ազգագրագետ և փիլիսոփա Ալբերտ Նալչաջյանը։
1940 – ծնվել է քանդակագործ Դավիթ Երևանցին (Բաբայան)։
1993 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված խմբավորումները ազատագրել են Ֆիզուլի քաղաքը, հայերը սկզբից երեք կողմից օղակել են քաղաքը և թույլ տվել խաղաղ բնակչությանը լքել այն, ապա նոր մտել քաղաք։
2002– Հայաստանի նախագահի հրամանագրով ստեղծվել են Հայաստանի Հանրապետության մի շարք պետական մրցանակներ:
2002- Հրդեհ է բռնկվել «Նաիրիտի» բետոնե պահեստարաններից մեկում, որտեղ պահվել է մոտ 100 տոննա հեղուկ քիմիական նյութ՝ էթինոլ լաք:
2008- վախճանվել է ակադեմիկոս Սերգեյ Մերգել յանը:
2011- վաղ առավոտյան Աբովյան փողոցի գերակա շահ ճանաչված հատվածում հիմնովին քանդվել է «Միլանո» խանութի եռահարկ շենքը:
2013-Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկները հանրահավաք են անցկացրել, որտեղ հնչեցրել են Հայաստանում տիրող ամենաթողության մթնոլորտին, կոռուպցիային և անարդարությանը վերջ տալու կոչեր։
2017-Գյումրիում շահագործման են հանձնվել առաջին սոցիալական բնակարանները։ Ծրագրի հիմնական ֆինանսավորողը եղել է ամերիկահայ բարերար Սարգիս Սեբեջյանի ընտանիքը, իսկ 15 տոկոսի ներդրում կատարել է Գյումրու քաղաքապետարանը:
ԱՇԽԱՐՀ
1456 –Վալախիայի թագաժառանգ է դարձել Վլադ Դրակուլան, որը հայտնի է վամպիրների մասին լեգենդներից։
1584 – վախճանվել է լեհ բանաստեղծ Յան Կոխանովսկին։
1794– հիմնադրվել է Օդեսա քաղաքը։
1796 –Գրաֆֆ-Ռեգենտ բուրական հանրապետությունը իր ոչ երկար գոյությունից հետո օկուպացվել է Մեծ Բրիտանիայի կողմից և միացվել Կապյան գաղութին։
1849 –օղակված Վենեցիայի վրա ավստրիացիները աերոստատների օգնությամբ վառվող ռումբեր են նետել, որը համարվում է աշխարհում առաջին օդային ռմբակոծությունը։
1862– ծնվել է ֆրանսիացի նշանավոր երգահան, երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին: 1865 –Ուիլ յամ Շեպպերդը արտոնագրել է հեղուկ օճառը։
1909 –Ռեյմսում սկսվել է աշխարհում առաջին ավիաշոուն, որին մասնակցել է 38 աերոպլան, որոնցից միայն 23-ին է հաջողվել երկինք բարձրանալ։
1914 –Ռուսաստանում, կապված պատերազմի հետ, արգելվել է սպիրտային խմիչքների վաճառքը։
1920– ծնվել է ամերիկացի նշանավոր ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին:
1922 –սպանվել է իռլանդացի զինվորական, քաղաքական գործիչ և հեղափոխական, Իռլանդիայի անկախության մարտիկ Մայքլ Ջոն Կոլլինզը։
1932 –Բի-ԲԻ-Սին սկսել է իր առաջին փորձնական հեռարձակումը։
1942 – ԽՍՀՄ-ի Չել յաբինսկի գործարանում սկսել են արտադրել հանրահայտ Т-34 տանկերը։
1962 - Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլի դեմ անհաջող մահափորձ է իրականացվել։
1989- ամերիկյան Voyager-2 տիեզերական սարքը լուսանկարել է Նեպտունի օղակները։
1991– Ռուսաստանն ընդունել է իր պետական դրոշը՝ եռագույնը:
1999 –վախճանվել է ռուս խորհրդային դերասան Ալեքսանդր Դեմյանենկոն (Շուրիկ)։
2006– Անապայից Սանկտ Պետերբուրգ թռչող Պուլկովյան ավիաուղիների Տու-154 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Դոնեցկ քաղաքի մոտ, ինչի արդյունքում զոհվել է 160 մարդ։
2023 –վախճանվել է իտալացի երգիչ, կոմպոզիտոր Սալվադորե (Տոտո) Կուտունիոն
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում